ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն փակ քննարկում կանի սահմանների հարցով․ բարձրաստիճանները չեն բարեհաճելու գալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս օգոստոսի 17-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկել էր սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։ Ընդ որում, ընդդիմությունը հստակ առաջարկել էր, որ խորհրդարան գան և պատգամավորների հարցերին պատասխանեն ԱԳ և ՊՆ նախարարները, ԱԱԾ պետն ու ԶՈՒ ԳՇ պետը։ Երկու ամիս անց միայն իշխող «քաղաքացիական պայմանագիրը» բարեհաճել է ընդունել առաջարկը, այն էլ՝ մասամբ։ Խորհրդարան կգնան Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։ Սահմանին տիրող իրավիճակի և սահմանազատման աշխատանքների առնչությամբ փակ քննարկում անցկացնելու օգտին քվեարկել են 63 պատգամավորներ, 17-ը ձեռնպահ են մնացել։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյո՞ք արտաքին գործերի նախարարը ներկա չի լինելու նիստին, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք հենց նրա ոլորտին են առնչվում։ Ի պատասխան Ռուբինյանն ասել է, թե ընդդիմության առաջարկը փոխանցել է կառավարությանը և, ըստ էության, կառավարությունը հարկ է համարել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ու ԳՇ պետի տեղակալին հրավիրել ԱԺ։ Ըստ էության, իշխող ուժը բարձրաստիճան պաշտոնյաներին չի ցանկանում գործուղել խորհրդարան՝ ընդդիմության տհաճ հարցերից հեռու պահելու համար։ Փոխարենը, ԳՇ պետի տեղակալն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարը չեն կարող պատասխանել քաղաքական առաջնահերթ հարցերին, որոնք կուտակվել են այս ամիսների ընթացքում։ Ընդամենը տեխնիկական բնույթի քննարկում է լինելու, իշխանությունն էլ հնարավորություն կունենա հայտարարելու, թե կատարել է ընդդիմության և հանրության պահանջը։ Եվ գառներն են ողջ, և գայլերը՝ կուշտ։

Հարություն Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular