ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կողմնացույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կողմնացույցի գյուտի պատմությունը շատ հեռու ժամանակներում է եղել: Կողմնացույցի առաջին նկարագրությունը կատարվել է մ.թ.ա. 3-րդ դարում չինացի փիլիսոփա Հեն Ֆեյ-Ցուի կողմից: Դա եղել է մագնետիտից պատրաստված նեղ բռնակով գդալ, որը գնդակի տեսք  է ունեցել: Այն տեղադրվել է պղնձից ու փայտից պատրաստված ափսեի վրա, որի վրա պատկերված են եղել են կենդանակերպի նշանները: Աշխատանքի սկզբունքն այն է, որ գդալը պտտելիս են եղել և այն կանգնելիս միշտ ցույց է տվել դեպի հարավ: Դա եղել է աշխարհում առաջին կողմնացույցը: 11-րդ դարի կեսերին Չինաստանում սկսել են արհեստական ​​մագնիսներից պատրաստել կողմնացույցի սլաքներ: Դրանք ամենից հաճախ ունեցել են ձկան տեսք: Այդ սլաքները իջեցնելիս են եղել ջրի մեջ որտեղ դրանք լողացել են և ձկան գլուխը միշտ ուղղված է եղել դեպի հարավ: Միևնույն ժամանակ, Չինաստանից գիտնական Շեն Գուան կողմնացույցի մի քանի այլ տարբերակներ է ստեղծել: Նա մագնիսացրել է կարի ասեղը և մոմով ամրացրել այն մետաքսի կախված թելին: Դա եղել է ավելի ճշգրիտ կողմնացույց, քանի որ պտտվելիս առաջացած շփումը այս դեպքում նվազ է: Մեկ այլ տարբերակում նա առաջարկել է այդ ասեղը դնել  մեխի սուր ծայրին: Հենվելով իր բազմաթիվ փորձերի վրա  գյուտարար Շեն Գուան նկատել է, որ կողմնացույցի սլաքը միշտ փոքր շեղումով է ցույց տալիս հարավը: Նա կարողացել է դա բացատրել մագնիսական և աշխարհագրական միջօրեականների տարբերությամբ: Ավելի ուշ, գիտնականները պարզել են, թե ինչպես հաշվարկել այդ շեղումը Չինաստանի տարբեր տարածքների համար: 11-րդ դարում շատ չինական նավեր են հագեցած եղել լողացող կողմնացույցերով: Դրանք տեղադրված են եղել նավի քթամասում, որպեսզի նավապետը միշտ կարողանա տեսնել դրա ցուցումները:

12-րդ դարում արաբներն են սկսել օգտագործել կողմնացույցի չինական գյուտը, իսկ 13-րդ դարից նաև եվրոպացիները: Եվրոպայում իտալացիներն առաջինն են իմացել կողմնացույցի մասին, այնուհետեւ դա հայտնի է դարձել իսպանացիներին, ֆրանսիացիներին, ապա բրիտանացիներն ու գերմանացիներին: Այն ժամանակվա կողմնացույցը իրենից ներկայացրել է խցանի վրա դրված մագնիսացված ասեղ, որը լողում է ջրի տարողության մեջ: Շուտով քամուց պաշտպանելու համար այդ սարքը սկսել են ծածկել ապակով:

14-րդ դարի սկզբին մագնիսացված ասեղը տեղադրել են թղթի շրջանակի վրա, և որոշ ժամանակ անց իտալացի Ֆլավիո Ջոիյան թղթի վրա գծված օղակը բաժանել է 16 մասի, իսկ հետո 32 մասի: 16-րդ դարի կեսերին կողմնացույցի սլաքը ամրացրել են կախոցին նպատակ ունենալով նվազեցնել նրա շարժման դիմադրությունը, և մեկ դար անց կողմնացույցի պատմության մեջ հայտնվել է պտտվող քանոնով կողմնացույցը, ինչը մեծացրել է կողմնացույցի ցուցիչների ընկալման ճշգրտությունը: Կողմնացույցը եղել է բաց ծովում նավարկելու առաջին նավարկային սարքը: Այն ներկայումս էլ օգտագործվում է և թույլ է տալիս երկար ճանապարհորդություններ կատարել օվկիանոսների խորքերում և չմոլորվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular