ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական բունտը սրբելու է Հայաստանի իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը 2022 թվականի համար նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ։ Այդ մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը։ Վարչապետը նշել է` այս ամենին զուգահեռ, հեռու են այն մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները և, ըստ այդմ, բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված։ Իսկ որ Հայաստանի բնակիչների մեծ մասի համար ամենակարևոր խնդիրը վաղուց դարձել է սոցիալականը, կասկած չի հարուցում։ Համեստ այս կանխատեսումն, իհարկե, հեռու է էկոմոնիկայի նախարարի ազդարարած երկնիշ թվերից, նաև կրկին ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ձախողվում են տնտեսական ոլորտում։ Այդ ամենը չի խանգարում պարգևավճարների համար ահռելի միջոցներ տրամադրելուն, մինչդեռ Հայաստանում, նույնիսկ անզեն աչքով նկատելի է սոցիալական խնդիրների ծանրացումը։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին միայն սննդամթերքի գները պաշտոնական տվյալներով ավելացել են 10,2 տոկոսով: Որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գծով թանկացումները հասել են ընդհուպ 40-50 տոկոսի, մինչդեռ բնակչության եկամուտները չնչին են աճել։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանին ձայն տվածներն անգամ սկսել են դժգոհել։ Հատկապես խոցելի խավերի դեպքում, իսկ հենց նրանք են Փաշինյանի հիմնական քվեատուները, սննդամթերքի թանկացումը լրջագույն սպառնալիք է ստեղծում։ Հայաստանի բնակիչները ոտքի չկանգնեցին ո՛չ Արցախը հանձնելիս, ո՛չ անվտանգային խնդիրների պայմաններում, բայց նույնը չենք կարող ասել սոցիալական խնդիրների պատճառով։ Իհարկե, սոցիալական բունտը որևէ լավ բան չի խոստանում, քաղցած բնակչությունը ավերիչ ուժ է, և ընդդիմության համար գրեթե անհնար կլինի այն ուղղորդել, ճիշտ, երկրի համար արդյունավետ ուղով տանել։

Սամվել Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular