ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի թիմը ջախջախվելու է ՏԻՄ ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խայտառակ պարտություն է կրելու։ Եվ պատճառը բացառապես սեփական թիմում ծավալվող ինտրիգներն են, իրար վրա «բոչկա» գլորելը, սեփական ազդեցությունն ավելացնելու համար թիմակիցներից Փաշինյանի մոտ բողոքելը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ գործում, ի դեպ, առաջանցիկ տեմպերով հաջողել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս այսօր Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմներից է դարձել, և, այդ հանգամանքն օգտագործելով, բոլոր տեղերում իր մարդկանց է առաջ մղում։

Արայիկ Հարությունյանը խոստացել է հաղթանակ տանել Կապանում, որտեղ իր մտերիմ ընկերոջն է առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու։ Նույնիսկ թիմակիցներն են արձանագրում, որ Դավիթ Դանիելյանը որևէ շանս չունի Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի դեմ, և «Քաղաքացիական պայմանագիրը» խայտառակ պարտություն է կրելու։ Փաշինյանն այսօր լիովին դարձել է Արայիկ Հարությունյանի և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ինտրիգների գերին, շարժվում է բացառապես նրանց խորհուրդներով։ ՏԻՄ ընտրություններում կուսակցական ցուցակներն էլ այդ երկուսն են գրում, թեկնածուների հետ էլ քասթինգ իրականացնում։

Հոկտեմբերի 17-ից առաջ, ի դեպ, Փաշինյանի սրտի կողմնակիցները Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանն էին, սակայն նրանք չեն արդարացրել հույսերը։ Գյումրիում և Գորիսում կրած խայտառակ պարտություններից հետո, կարծես, Նիկոլ Փաշինյանը դասեր չի քաղել և շարունակում է նույն ոգով հարամել քաղաքական թիմը։ «Քաղաքացիական պայմանագրում» արդեն մի քանի խմբեր են ստեղծվել, որոնք իրար ավելի շատ են ատում, քան ընդդիմությանը, և հնարավորինս վնասում են իրար։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց կուռ և համախմբված թիմ ստեղծել, զսպել կուսակիցների ախորժակն ու անառողջ նկրտումները, արդյունքում ձախողվում են բոլոր ֆրոնտներում։

Արթուր Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular