ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն վերածվել է կեղծ հերքումների նախարարության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊՆ-ՄԻՊ փոխհրաձգությունը շարունակվում է, և գնալով նոր՝ հետաքրքիր դրսևորումներ ստանում, իսկ պաշտպանության նախարարությունն ավելի է խճճվում իր իսկ երկնած ստի մեջ, խայտառակվում։ Խոսքը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մասին է, թե ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, ապաստարաններ կառուցում, իսկ պատկան մարմինները բացարձակ չեն կատարում իրենց պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը երեկ էլ փորձել է հերքել Թաթոյանի պնդումը՝ իրականում ավելի հաստատելով այն։

«Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել»,- ընդգծել է Արման Թաթոյանը և հավելել, թե թեման համարում է փակված:

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը միակն է, որ պատերազմում կրած պարտությունից հետո հստակ աշխատանք է իրականացնում թե՛ ադրբեջանցիների ներխուժումից տուժածների իարվունքների պաշտպանության, և թե՛ հանրությանը իրականությունը ներկայացնելու առումով։ Մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարությունը անընդհատ զբաղված են իրողությունները կոծկելով, կեղծ հերքումներով շեղելով, ադրբեջանցիների ներխուժումը որպես սովորական բան ներկայացնելով։

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար»,- երեկ արձանագրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան»,- նշել է նա։

Վահե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular