ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները ևս պետք է թեստ ներկայացնեն կամ պետք է պատվաստվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ գործատուն կարող է աշխատանքից ազատել այն աշխատողին, որը պատվաստված չէ և 14 օրը մեկ չի ներկայացնում թեստավորման փաստաթուղթ: Այս թեմայով զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ սա կխթանի ստվերային զբաղվածությունը, այստեղ ռիսկեր չկան պատգամավորը պատասխանել է․ «Այդ հարցերին գուցե ավելի շատ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կամ աշխատանքի տեսչությունը պատասխանեն՝ հաշվի առնելով, որ նախագիծը մշակվել է այդ նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ և ռիսկերը հաշվարկվել են: Չեմ կարող ասել, թե այդ ռիսկերը ինչպես են գնահատվել, բայց, իհարկե, մտահոգությունը եղել է, որ աշխատողը կգնա ստվերային դաշտ, և դրա համար պետք է տեսչական մարմնի ստուգողական գործառույթներն ուժեղացնել: Այսինքն դա նույն թաքնված աշխատուժն է, ինչպես հիմա տեսչությունը ստուգում և բացահայտում է թաքնված աշխատուժը՝ անկախ նրանից, թե ինչ հիմքով նրանք հարաբերությունները չեն ձևակերպել, նույն ձևով էլ կանի դրանից հետո: Այս նախագծերի վերաբերյալ քննարկումները, ցավոք, չընթացան այն տրամաբանության մեջ, թե ինչու ենք մենք ուզում, որ գործատուն շահագրգռված լինի, որ աշխատողներին հորդորի գնալ պատվաստումների: Ցավոք, տրվեցին ընդհանրապես նախագծի հետ չկապված մեկնաբանություններ: Առաջին թյուրընկալումն այն է, որ իբր պատվաստվելու վերաբերյալ նախարարի հրամանը վերաբերում է ոչ բոլորին: Չկա նման բացառություն. Բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները ևս պետք է թեստ ներկայացնեն կամ պետք է պատվաստվեն: Սա միանշանակ իմպերատիվ ամրագրված է: Բացառությունն արված է իրավական հետևանք կիրառելու մասին նախագծերում: Այսինքն իրավական հետևանք, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, կարող է կիրառվել հանրային ծառայողների և մասնավոր հատվածի աշխատողի նկատմամբ, բայց չի կարող կիրառվել այն պաշտոնյայի նկատմամբ, որն ունի սահմանադրորեն ամրագրված աշխատանքից ազատման այլ հիմքեր: Չպաստվաստվելու հիմքում երկրի նախագահին աշխատանքից ազատելու իրավական հիմք չկա, որովհետև այդ հիմքերը սահմանված են Սահմանադրությամբ: Օրենքը չի կարող նոր հիմք ավելացնել նախագահի, վարչապետի կամ պատգամավորի, կամ դատավորի դեպքում: Նրանք ևս պետք է կատարեն օրենքով սահմանված պահանջները և եթե չպատվաստվեն կամ թեստ չհանձնեն, ապա նրանց նկատմամբ կկիրառվի ոչ թե աշխատանքից ազատումը, այլ դա կորակվի որպես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված սանիտարական կանոնների չպահպանման արարք, և կտուգանվեն: Երկրորդ, օրենսդրությամբ ամրագրված է աշխատատեղում կյանքի համար անվտանգ պայմանների ապահովում, իսկ մենք հիմա դեռ կարանտինի մեջ ենք: Կարանտինի ժամանակահատվածում բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը թույլ է տալիս լիազոր մարմնին ընդունել իրավիճակից բխող միջոցառումների մասին իրավական ակտեր, կանոններ: Հիմա նախարարը կանոնն ընդունել է, եթե այս կանոնի պահպանումը պետք է դառնա անվտանգության երաշխիք աշխատատեղի համար: Մարդը, որը բացասական թեստի պատասխան չունի և պատվաստված չէ, գործատուն պետք է հասկանա՝ ի վերջո ի՞նչ է անում նրան, թույլ է տալիս մտնել աշխատատեղ, թե ոչ: Դրա համար մենք տվել ենք միասնական կարգավորում: Այսինքն եթե մարդը չի պատվաստվում և թեստի բացասական պատասխան չի ներկայացնում, ապա գործատուն նրան թույլ չի տալիս մուտք գործել աշխատատեղ, որովհետև գուցե վարակակիր է: Եթե նա չի ներկայանում աշխատանքի, ապա այդ ժամանակահատվածում չի ձևավորվում ստաժի և արձակուրդի ժամանակահատված: Բայց հարց է ծագում, թե գործատուն ինչքա՞ն ժամանակ կարող է աշխատողին չթույլատրել մուտք գործել աշխատատեղ, և ինչքան ժամանակ աշխատողը կարող է տուն գնալ ու չմտածել աշխատանքի վերադառնալու մասին: Որոշակի ժամանակային սահմանափակում է դրվել, որ եթե այդ վարքագիծը 30 աշխատանքային օրից ավել շարունակվում է, գործատուին իրավունք է տրվում նրան աշխատանքից ազատելու: Նույն կարգավորումը սահմանվում է նաև հանրային ծառայողների համար: Այսինքն որևէ տարբերակված մոտեցում չկա հանրային և մասնավոր սեկտորի աշխատողների համար: Այստեղ գործատուի ռիսկն էլ այն է, որ եթե աշխատավայրում թույլ տա չպատվաստված աշխատող, ինքը որպես տնտեսվարող սուբյեկտ ենթարկվելու է վարչական պատասխանատվության: Հետևաբար գործատուն պետք է ռիսկը ճիշտ գնահատի: Իրականում սա այդքան կտրուկ ու հատու կարգավորում չէ և առաջինը չենք, որ նման բան ենք կիրառում: Եվրոպական մի շարք երկրներում ևս ընդհուպ մինչև աշխատանքից ազատելու հետևանք է դրվում չպատվաստվելու համար: Եթե հանրությանը հորդորելու մեխանիզմը չի անցնում, արդյունավետ չէ, պետք է նաև մտածել աշխատողին որևէ կերպ ստիպելու մասին: Եթե մարդը հրաժարվում է անվճար պատվաստվել պետության հաշվին, ապա պետք է բարի լինի իր հաշվին գոնե թեստ հանձնել: Այստեղ կա այլընտրանք»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular