ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ հերքումները գրոշի արժեք չունեն․ Արման Թաթոյանը դարձել է գործող իշխանության թիրախը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եզակի պաշտոնյաներից է, որը տիրապետում է իր գործին և պատվով է կատարում այն։ Այդ պատճառով էլ դարձել է փաշինյանական իշխանության թիվ մեկ թիրախը։ Նախօրեին պաշտպանության նախարարությունը հերքում էր տարածել՝ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ Թաթոյանի ահազանգի շուրջ։ Դրանից հետո էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նվեր Մնացականյանի տաղավարում Արման Թաթոյանին հակահեղափոխական էր անվանել։

«Հեղափոխություններից հետո բազմաթիվ օղակներ հանդես են եկել որպես ընդդիմադիրներ, չնայած պետք է անաչառ լինեն՝ ՍԴ-ից սկսած, բազմաթիվ կառույցներով՝ վերջացրած: Եթե ոչ կառույցները, ապա դրանցում պաշտոն զբաղեցնող որոշ մարդիկ փորձել են հակահեղափոխական դիրքերից հանդես գալ, այդ պրոցեսը թեև ոչ ամբողջապես, բայց մեծամասամբ ավարտված է: Ձեր նշած անձին էլ մի քանի ամիս է մնացել ավելի ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար»,- ասել էր Գրիգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ երեկոյան է ապացուցել ՊՆ տարածած սուտը, հստակ ներկայացրել ադրբեջանցիների պահվածքը Գեղարքունիքում։ Թաթոյանն արձանագրել է նաև, որ սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԽ քարտուղարը:

«Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ: Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս»,- նշել է Արման Թաթոյանը:

Պաշտպանի այս հայտարարությունից հետո իրեն հարգող զինվորականը կամ բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական կներկայացներ, հրապարակային ներողություն կխնդրեր, սակայն այս իշխանությունների արժանապատվության վրա հույս դնել չարժե։ Շարքային ստախոսներ են, որոնք ընդունակ չեն ներողություն խնդրել իրենց իսկ ստերի համար։

Արթուր Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular