ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունների արդյունքները շոկային են Նիկոլ Փաշինյանի համար․ վերադասավորումներ են անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունները շոկային են դարձել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրել էր իրականության զգացումն ու ամենազոր էր զգում իրեն։ Հենց դա էր պատճառը, որ ոչ մրցունակ և ապիկար թեկնածուների էին առաջադրել վեց խոշոր համայնքներում։ Արդյունքում երեք համայնքում խայտառակ պարտություն կրեցին, իսկ մի համայնքում էլ ընտրախախտումներն այնպիսի ծավալների էին հասել, որ ցնցել էին նույնիսկ սեփական կողմնակիցներին։ Պարզվեց, փաշինյանականները ոչինչ են առանց Նիկոլ Փաշինյանի, իսկ վերջինս վարկանիշ ունի միայն մի դեպքում, երբ պայքարի մեջ է մտնում նախկինների հետ։

Գորիսում ու Գյումրիում մարդիկ ընտրեցին ոչ թե իշխանության ներկայացուցչին կամ վարչական ռեսուրսը, այլ նրանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել իրենց քաղաքների համար։ «Քաղաքացիական պայմանագրում» այժմ լուրջ խմորումներ են, փորձում են պարզել պարտության պատճառները, և ավելի լավ պատրաստվել նոյեմբերի 14-ի ու դեկտեմբերի 5-ի ընտրություններին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, կուսակցությունը, սովորության համաձայն, ոչ թե իր մեղքն է տեսնում պարտության մեջ, այլ կոնկրետ քավության նոխազներ է գտել, որոնց գլխին էլ կոտրելու են պարտությունների մեղքը։ Այդուհանդերձ, փաշինյանականները հրաշալի հասկանում են, որ Գորիսն ու Գյումրին լուրջ ազդեցություն են ունենալու մյուս ընտրությունների վրա։ Որոշ տեղերում անգամ մտադիր են փոխել իրենց թեկնածուներին, որոնք, ըստ ՔՊ վարչության, ունակ չեն հաղթելու մրցակիցներին։ Կուսակցությունում նոր ցուցակներ են գրում, հապշտապ փոփոխություններ անում, որոնց մասին առաջիկայում անպայման կհայտարարեն։ Մասնավորապես, փոփոխություններ կլինեն Վանաձորում, Վեդիում, այլ համայնքներում։ Այդ նպատակի համար նույնիսկ նախկին հանրապետականների են փորձում ներգրավել, որպեսզի նրանց միջոցով կարողանան հաղթել ՏԻՄ ընտրություններում։

Սարգիս Շահինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular