ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չի կարող ազնվորեն հանրությանը ներկայացնել օրակարգ, ըստ որի իրականում ուղղակիորեն որևէ հայկական շահ չի սպասարկվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն երեկ հայտարարել է, որ որոշակի պատկերացումներ և պայմանավորվածություններ ունեն առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումը քաղաքագետը պատասխանել է․ «Շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե ապաշրջափակում ասվածը կեղծ օրակարգ է, որովհետև ՀՀ-ն երբեք որևէ մեկի հետ սահման չի փակել, ինքը երբեք չի եղել շրջափակման հիմնական դերակատար, մեր նկատմամբ են կիրառել ապաշրջափակումն ու սահմաններ փակել, հետևաբար այդ թեզն արդեն խնդրահարույց է: ԱՊՀ երկրների կարգավորման վերաբերյալ այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել, որովհետև չեմ կարող ասել, թե ինչ իրավական կարգավորումներ են գործում, որովհետև պետք է նախ հասկանալ, թե ԱՊՀ այդ կարգավորմամբ նորմատիվ ի՞նչ իրավական ակտեր են գործել ապաշրջափակում ասվածի պարագայում և որոնք են ընդունվելու որպես ելակետ: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար ԱՊՀ ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվելու. 1984 թվականի՞, 1932-ի՞ թե՞ 1961, կա նաև 1989 թվականի, որի լեգիտիմությունը կասկածի տակ է: ԱՊՀ ասվածը բավականին մանիպուլյատիվ բնույթ է կրում, որովհետև, եթե ասում են, որ կարգավորումը սրա հիման վրա է ընթանալու՝ պետք է բնակաչությանը ոչ թե մանիպուլյատիվ եզրույթներ տալ, այլ պետք է բացատրել դրա էությունը, ես անձամբ, դրա էությունը չեմ պատկերացնում: Եթե այդ էության մեջ լիներ հայանպաստ որևէ տարր՝ հաստատ այն 24 ժամ կթմբկահարվեր, բայց տեսնում ենք, որ չկա նման բան: Բացի այս, դա շատ-շատ մեծ հասկացություն է, որում առկա բազմաթիվ իրավական կարգավորումներ շատ դեպքերում հակասության մեջ են ԵԱՏՄ կարգավորումների հետ: Մարդկանց պետք է տրամաբանությունը բացատրել: Շրջափակում ենք ի՞նչը, մենք ի՞նչն ենք բացում, դիմացինը՝ ի՞նչը, չնայած, կրկնեմ, որ մենք բացելու ոչինչ չունենք, որովհետև մենք միշտ բաց ենք եղել, դիմացինը ի՞նչն է բացում ու դրա դիմաց ի՞նչ է ուզում, թե չէ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, դրանցով ուղղակի փորձում են մարդկանց շփոթության մեջ գցել»:

Անդրադառնալով այն հարցին, թե սահմանազատման ու սահմանագծման հարցում իշխանությունը որքանո՞վ է անկեղծ հանրության հետ` քաղաքագետը ասել է․ «Իշխանությունը՝ անկախ իր էությունից, չի կարող ազնիվ լինել հանրության հետ՝ շատ տրամաբանական պատճառով, որովհետև որևէ կերպ չի սպասարկում հայկական օրակարգ, իսկ կարող է ազնիվ լինել միայն այն պարագայում, երբ ինչ-որ տեղ սպասարկում է նաև իր շահերն ու այն կարող է բարձր գլխով ներկայացնել հանրությանը: Իշխանությունը չի կարող ազնվորեն նախապես հանրությանը ներկայացնել այնպիսի օրակարգ, որտեղ իրականում ուղղակիորեն որևէ հայկական շահ չի սպասարկվում»:

Այս պարագայում, գործնականորեն ուղղակի անհնար է ազնիվ լինել հանրության հետ, չնայած, որ հանրությունը, կարծես հեշտությամբ ընդունում է, որ Արցախն այլևս մեզ պետք չէ, որ Շուշին «դժբախտ ու դժգույն էր», այնուամենայնիվ, ազնվությունն այս պարագայում կարող է պայթյունավտնգ լինել:

Սոնա  Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular