ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապօրինությունները շարունակվում են․ «Պատրոն Դավոն» կմնա կալանքի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը մեղադրվում են անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, պետությանը 4,7 մլն դոլարի վնաս հասցնելու մեջ։

Հայաստան զենքի մատակարարի դեմ իշխանության այս անիրավություններն արդեն վաղուց դուրս են եկել ողջամտության սահմաններից։ Դավիթ Գալստյանի նկատմամբ նման թշնամաբար էին տրամադրված մեկ Իլհամ Ալիևը, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանը։ Զենքի մատակարարը, նշենք, սեփական միջոցներով էլ զենք էր մատակարարել Հայաստան պատերազմի օրերին։ Իսկ նրա գործառույթները ընդհանրապես կայանում են Պաշտպանության նախարարության և ԳՇ պատվերով համապատասխան զենք և զինամթերք Հայաստան ներմուծելը։

Բանակում կարգուկանոն հաստատելու, ռազմական ղեկավարության շրջանում կոռուպցիոներների բացահայտման և պատժելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պարբերաբար որոշում է քավության նոխազ ստեղծել իր համար Դավիթ Գալստյանից և ազատազրկել նրան։ Մեղադրանքներն այնքան աբսուրդ են, որ անգամ դատարաններն են ստիպված լինում ի վերջո ազատ արձակել «Պատրոն Դավոյին»։ Դա, իհարկե, իշխանության կամակատարներին չի վերաբերում։ Այդպիսի դատավորները պատրաստ են ցանկացած անմեղ մարդու բանտ ուղարկել, միայն թե կատարեն Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները։ Իսկ այդ ընթացքում տուժում են Հայաստանի զինված ուժերը, խաթարվում է զենքի և զինամթերքի առաքման գործընթացը։ Թեև, Փաշինյանը կարող է որևէ հարմար աներձագի կամ սանիկի միջոցով սկսել զենքի բիզնեսը, այլ՝ անորակ և ժամկետանց զինամթերք նաղդելով ՀՀ բյուջեի վրա։

Կարեն Երանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular