ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմալուծում է պատերազմի հանգամանքների հետաքննությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ 8-րդ անգամ քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ղազինյանը նշեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու և եզրափակիչ ելույթ չի ունենալու, քանի որ դրանք բազմիցս արել է: Իշխանական պատգամավորներն էլ նշեցին՝ իրենց դիրքորոշումը Ղազինյանի մասով չի փոխվել: Ոչ ոք կողմ չէր, դեմ քվեարկեցին ընդդիմադիր պատգամավորները, ձեռնպահ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները։ Քվեարկությունից հետո Անդրանիկ Քոչարյանը սպառնաց, որ արդեն փոփոխություններ են պատրաստել ԱԺ-Կանոնակարգ օրենքում, որ թույլ չտան Արթուր Ղազինյանի հետագա առաջադրումները։ Հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը, նշենք, արդեն նույնիսկ ինտրիգից է զրկվել։

Ընդդիմությունն անում է իր սկզբունքային քայլը, իշխանականներն էլ կրկին նույն հերթապահ ելույթներն են ունենում, հապշտապ դեմ քվեարկում ու անցնում առաջ։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն իրենք էլ են հոգնել ստեղծված իրավիճակից, սակայն կուսակցապետը հրահանգել է չընտրել Արթուր Ղազինյանին և վերջ։ Արդյունքը, բնականաբար, կանխատեսելի է։ Ի վերջո, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը արդեն ամիսներ շարունակ կազմալուծվում է Փաշինյանի պատճառով, իսկ 44-օրյա պատերազմների հանգամանքների հետաքննությունը ձգձգվում է։ Միգուցե, հենց դա է իշխող ուժի նպատակը՝ հնարավորինս հետաձգել պատերազմների հանգամանքների ուսումնասիրությունը, որը կարող է ճակատագրական լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Իհարկե, ընդդիմությանն այլ տարբերակ չեն էլ թողել, Արթուր Ղազինյանն էլ հնարավորության դեպքում կառաջադրվի 10 և ավելի անգամներ։ Խնդիրը իշխանական բուրգն է, որը վաղուց այլևս փտել և չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Եվ նույնիսկ-մեկ երկու շաբաթով հանձնաժողովի աշխատանքը հետաձգելը Փաշինյանի համար փրկօղակ է դառնում։

Սարգիս Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular