ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը՝ Փաշինյանի անձնական վրեժխնդրության գործիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազությունն ավարտել և դատարան է ուղարկել ապօրինի գույքի բռնագանձման դեպքով առաջին քրգործը։ Գլխավոր դատախազությունում մեկ տարի առաջ ստեղծված վարչությունը գործը հարուցել է ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի դեմ, դատարանից պահանջում են գնդապետից, նրա կնոջից ու որդուց բռնագանձել ընդհանուր առմամբ 485 միլիոն դրամ արժողությամբ գույք, որոնց թվում է Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիներ և մի քանի այլ սեփականություն։ Այս պահին դատախազությունն ուսումնասիրում է 250 անձի գույք, մոտ 10 գործ գտնվում է ավարտական փուլում։ Եվ նրանց հետ այժմ բանակցություններ են ընթանում, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա գործերը դատարան չեն հասնի, քաղաքացիները ապօրինի համարվող իրենց գույքի 75 տոկոսը կվերադարձնեն պետությանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններում կան հնչեղ անուններ, նրանց թվում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։

Այդուհանդերձ, կարող է տարօրինակ թվալ, որ այսպիսի հնչեղ անունների թվում առաջինը գործը հարուցում են ԱԱԾ գնդապետի դեմ։ Ամենևին չենք կասկածում, որ ԱԱԾ բարձրաստիճան աշխատակիցը կարող էր ապօրինի գույք ունենալ, սակայն գործը առաջին հերթին ոչ թե ապօրինի գույք ունենալու փաստով է, այլ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների անձնական վրեժն է։ Դեռ անցած տարվա փետրվարին մամուլում հրապարակվեց Սուրեն Պապիկյանի կողմից իր դատվածության փաստը թաքցնելու լուրը։ Նշվում էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դատվածություն է ունեցել ծառայության տարիներին և այս հագնամանքը թաքցրել է իր կենսագրությունից: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել։ Մոտ երկու շաբաթ անց Սերոբ Հարությունյանին, ով այդ ժամանակ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետն էր, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել, նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր։ Դատարանը, ի դեպ, արդարացրել էր Հարությունյանին հանցակազմի բացակայության փաստով։ Իսկ այժմ մեկ այլ գործ է հարուցվում, արդեն ապօրինի հարստացման դեպքով։ Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերում հստակ է լինելու, որ գործող իշխանություններն առաջնորդվելու են կամընտրական և կանխակալ, հետապնդելու են միայն ընդդիմադիրներին, իրենց դեմ երբևէ աշխատածներին։ 

Արամ Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular