ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարվել սկզբունքներից և դառնալ խամաճիկ․ նիկոլական իշխանության թշվառությունը ակնհայտ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ։ Ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում՝ նա հայտնել է, որ այդ նախաձեռնության շրջանակներում Տաջիկստանում կբացվի հինգ ռուսական դպրոց, նման ծրագրեր են նախապատրաստվում Ուզբեկստանի համար։

«Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», - ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Որևէ տարօրինակ բան չկա, որ Ռուսաստանը փորձում է ԱՊՀ տարածքում առաջ մղել ռուսաց լեզուն, որը ՌԴ քաղաքականության կարևորագույն հանգույցներից է։ Լեզվի ու լեզվամտածողության, փափուկ ուժի միջոցով կարելի է շատ ավելիին հասնել, քան զենքով ու պարտադրանքով։ Հայաստանի նախկին իշխանությունները երբեք բացահայտ չեն ընդդիմացել ՌԴ այս նկրտումներին, սակայն ներքին կյանքում խոչընդոտել են հայերենի հաշվին ռուսերենի տարածումը։ Այդ տարիներին ստեղծվեցին մի ամբողջ նախաձեռնություններ, որոնք պաստառներով պայքար էին մղում Հայաստանում ռուսական նոր դպրոցների բացման դեմ, այրում ՌԴ դրոշը դեսպանատների առջև։ Հակառուսական այդ պայքարի առաջնագծում գտնվողներից շատերը այսօր իշխանության ղեկին են, և կարծես, առանձնապես մտահոգված չեն ռուսերենի և ռուսականի այս էքսպանսիայից։ Արարատ Միրզոյանի ու Արայիկ Հարությունյանի, Հակոբ Արշակյանի ու Արսեն Թորոսյանի նկարներն այսօր էլ կարելի է գտնել որոնողական համակարգերում՝ հակառուսական որևէ ակցիայի մասնակցելիս։ Մինչդեռ այսօր բերանները ջուր են առել, որևէ կերպ չեն էլ փորձում ընդդիմանալ։ Փաստացի արձանագրենք, այս անձինք զուրկ են սկզբունքներից և արժեքներից, հանուն իշխանության պատրաստ են ծռվել օտարի առջև, թեկուզ այդ օտարը մեր ռազմավարական դաշնակիցն է։

Դանիել Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular