ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան կալանավորվել էր անցած ամսվա վերջին: Տոնոյանն անցնում է բանակի համար գնված անպիտան հրթիռների քրեական գործով, նույն գործող մեղադրյալ է բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։ Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Դավիթ Գալստյանը ևս կալանավորվել է: Նա և նախկին նախարարը չեն ընդունում մեղադրանքը: Տոնոյանի փաստաբանները հայտնել են կալանքի որոշումը հիմա էլ Վճռաբեկ դատարանում բողոքարկելու մտադրության մասին։ Օրեր առաջ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց, որը վերլուծական շրջանակների և սոցցանցերի օգտատերերի կողմից հստակ նախազգուշացում և սպառնալիք որակվեց՝ ուղղված գործող իշխանությանը։

Ըստ փաստաբանների՝ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը:

«Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,- ասվում էր հայտարարության մեջ։

Անգամ այս զգուշացումից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է կալանքի տակ պահել պաշտպանության նախկին նախարարին։ Հետայսու, եթե նախկին նախարարը չխոսի, ներկայացնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած ապօրինությունները, կստացվի, որ հենց իր խոսքն է անպիտան և չպայթող հրթիռ:

Արամ Մաղաքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular