ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ինքնամոռաց շարունակում է իշխանազավթումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարվա հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ բացառությամբ մայրաքաղաք Երևանի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը հետևողականորեն և ինքնամոռաց լծվել է բոլոր այդ բնակավայրերում իշխանությունը զավթելու գործընթացին։ Իշխանական պատգամավորներին գործուղում են քարոզարշավներին մասնակցելու, ընտրողներին շահագրգռելու և սեփական ապիկար թեկնածուներին փոքրիշատե դրական լույսի տակ ներկայացնելու։ Ըստ ամենայնի, փաշինյանականներին կհաջողվի համայնքների մեծ մասում սեփական համայնքապետն ու ավագանին ունենալ, և պատճառը մեկն է՝ ընդդիմության պառակտվածությունը։ Փաշինյանի իշխանությանն իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերը չուզեցին կամ չկարողացան միավորվել, քաղաքների մեծ մասում մրցունակ և հեղինակավոր թեկնածուներ ներկայացնել, առաջադրվածներն էլ անշուշտ խանգարելու են իրար։

Փաշինյանը նաև ակտիվորեն օգտագործում է կեղծ ընդդիմադիրների ծառայությունից, նրանց միջոցով աղմուկ ու խառնաշփոթ ստեղծում, հանրությանը մոլորեցնելով փորձում ազդել ընտրությունների ելքի վրա։ Առաջին փուլն արդեն վաղն է՝ Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում։ Քարոզարշավի ողջ ընթացքում ընդդիմությանը չհաջողվեց քաղաքականացնել ընտրությունները, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ ակտիվորեն օգտագործեց վարչական բոլոր ռեսուրսները։ Միակ համայնքը, որտեղ ընդդիմությունը կարող է լուրջ մրցակցություն ապահովել, Գորիսն է։ ՔՊ-ական թեկնածուներին դիմագրավելու է «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ կալանավորված քաղաքապետի գլխավորությամբ։

Փաստենք, եթե «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվի Գորիսում էլ վերցնել իշխանությունը, ապա Փաշինյանն ու նրա սպասարկուները լրացուցիչ հնարավորություն կստանան հայտարարելու, թե Սյունիքը աջակցում է իրենց՝ անկախ հարավային մարզի նկատմամբ իրենց կատարած դավադիր գործարքներից։ Այսօր լռության օր է այդ վեց համայնքներում, իսկ վաղն արդեն ընտրողները պետք է գնան ընտրատեղամասեր։ Սյունիքի ու Տավուշի, Շիրակի մարզի ապագան կախված է գիտակից ու թասիբով ընտրողից, իսկ համայնքների ընտրությունն այլևս միայն այդ համայնքներինը չէ, որ վերաբերում է։ Հարցականի տակ է երկրի ապագան ու անվտանգությունը։ Արդյո՞ք ընդդիմությանը հաջողվել է այս փաստը հասցնել գորիսեցուն ու գյումրեցուն, մեղրեցուն և դիլիջանցուն, պարզ կլինի արդեն հոկտեմբերի 17-ին։

Արմեն Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular