ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ դիկտատորի սիրտը մեծ նկարներ է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018թ․ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պաշտոնյաների աշխատասենյակներից հեռացրին երկրի ղեկավարի «լուսապայծառ» և «շենշող» պատկերները։ Նոր իշխանությունները հանդիսավոր երդվեցին այլևս երբեք դրոշից և և զինանշանից բացի ոչնչով չզարդարել իրենց գլխավերևը՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով։ Վերջին շաբաթներին, սակայն, պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանն էլ անձի պաշտամունքով տառապող, հոգեկան խնդիրներ ունեցող անձ է, որը չի հարգում սեփական խոսքը։ Նախ Փաշինյանի մեծադիր նկարը նկատեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, տրխահռչակ Անդրանիկ Քոչարյանի սենյակում, ապա շղթայական գնաց․ «Քաղպայմանագրի» պատգամավորները սկսեցին խոստովանել, թե իրենց կամքով որոշել են փակցնել լուսանկարները։ Անգամ հայտարարեցին՝ իրենք են գումար հավաքել, մոտակա մի լուսանկարչատանը պատվիրել և ամբողջ խմբակցությանը բաժանել լոսանկարները։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն, օրինակ, խոստովանում է՝ Փաշինյանի լուսանկարը կախել է իր գլխավերևում, որ նայի նրան ու հիշի՝ պետք է ազնիվ լինել։ Միգուցե ճիշտ է ասում։ Փաշինյանին նայելիս՝ մարդու ուղեղում ինչ «միտք» ասես, կարող է անցնել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ է աշխատավայրում առնչվում Փաշինյանի լուսապսակ ճակատի հետ։

«Այդպես ընդունված է, և այդ կարգը, որն ընդունվել է կառավարությունում, պահպանվում է»,- անկեղծորեն ասել է Բադասյանը։

Նույնիսկ այս իշխանությանը աջակցած իրավապաշտպաններն են արձանագրում այս քաղաքականության աբսուրդայնությունը։ Արթուր Սաքունցն, օրինակ, նկատում է, նման վարվելակերպ, մոտեցում բնորոշ են միայն ավտորիտար կառավարման պետություններին, երբ պաշտամունքի հիմքում անձն է, ոչ թե պետությունը և դա չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին։ «Պարտադրել նկար փակցնելը քայլ է մարդկանց ստիպողաբար հրաժարվելու քաղաքական տարբեր կարծիքներից կամ գերադասություններից, որոնք նույնպես անհամատեղելի են ժողովրդավարական պետության հետ։ Նման մոտեցումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին իր բովանդակությամբ, սկզբունքներով»,- ասել է նա։

Սարգիս Հախվերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular