ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը՝ քավության նոխազի փնտրտուքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարություն է տարածել՝ հատուկ նախազգուշացում անելով գործող վարչախմբի և անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որևէ մեկը, այդ թվում նաև գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ի վիճակի չէին և չէին կարող որևէ կերպ միջամտել անորակ և ժամկետանց զենքի գնման գործընթացին, եթե չլիներ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թողտվությունը։ Իհարկե ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ օգնականներ, սպասարկուներ և մանկլավիկներ կփորձեն համոզել, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել գործարքին՝ Հայաստանի Հանրապետությանը 4.7 միլիոն դոլար վնաս հասցնելու պայմանագրին։ Այդ դեպքում, իհարկե, յուրաքանչյուր ողջամիտ մարդ կարող է հարց տալ «իսկ ինչո՞վ էր զբաղված վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, եթե պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը կարողանում է նրան ֆռռացնել 4.7 միլիոն դոլարի չափով»։

Եվ յուրաքանչյուր դեպքում որևէ ողջամիտ պատասխան չեք կարող ստանալ։ Այն ինչ 2018 թ. իշխանափոխությունից հետո կատարվել է Հայաստանում, այդ թվում պետական հաստատությունների լիակատար կործանումը, տնտեսության ամբողջությամբ տորպեդահարումը, արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում դավաճանական և ոչ կոմպետենտության պատճառով Հայաստանի զինված ուժերի պարտությունը, ունի մեկ և միակ մեղավոր պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, ուրիշ որևէ մեկը դրա համար թիվ մեկ պատասխանատու չի կարող կարգվել։ Եվ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է օգտագործել իր ստացած քվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններում, քավության նոխազներ փնտրելու, Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի ՝ Պատրոն Դավոյի, և գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի գլխին կոտրելու սեփական իշխանության իրականացրած ապօրինություններն ու հանցագործությունները։ Դավիթ Տոնոյանը նախզգուշացումն արդեն արել է, առնվազն ակնկալում ենք մյուս երկուսի նախազգուշացումները։ Եվ եթե այդքանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չգնա այդ մարդկանց դատելու ճանապարհով, ուրեմն բոլոր հստակ մեղադրանքներն ու ակնարկները ունեն իրենց հասցեատերը և հստակ պատասխանատուները։

Տիգրան Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular