ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հոխորտալ, իսկ Հյաաստանն իշխանություն չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բելգրադում չմիացած պետությունների շարժման համաժողովը հերթական առիթն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար Հայաստանի հասցեին նոր լպիրշ արտահայտություններ անելու և սեփական՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակցությամբ տարած հաղթանակը ամրագրելու համար։ Իլհամ Ալիևի խոսքով, Ադրբեջանը կարողացավ ինքնուրույնաբար ապահովել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող 4 բանաձևերի կատարումը։

«Ադրբեջանը վերջ դրեց 30 տարի շարունակվող հակամարտությանը՝ ռազմաքաղաքական միջոցներով ապահովելով իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այլևս անցյալում է»,- հեռուստակամուրջի միջոցով ասել էր Իլհամ Ալիևը։ Նույն այդ համաժողովը հրաշալի առիթ էր դարձել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի համար, որը հանդիպումներ էր ունեցել, ինչպես Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, այնպես էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով տարածաշրջանային իրավիճակը։

Հայաստանի Հանրապետությունը զարմանալիորեն որևէ կերպ չի արձագանքել նման մեղադրանքներին, իհարկե, Հայաստանը չմիացած պետությունների շարժման անդամ չէ, սակայն արտգործնախարարությունը և կառավարությունը պարտավոր էին գոնե որևէ կերպ արձագանքել նման մեղադրանքներին, մինչդեռ, մինչ այս պահը որևէ մեղադրանքի և որևէ հայտարարության արձագանք չի եղել։ Տարօրինակն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է խոնարհվել հակառակորդի առջև, մինչդեռ առիթ է փնտրում, որ իր սրտի հերսը թափի ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջ։ Հայաստանի «պողպատյա» իշխանություն ստացած վարչախումբը այս պահի դրությամբ ընդամենը Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների խամաճիկն է։ Եվ եթե չլիներ Վրաստանի և Իրանի պաշտոնական դիրքորոշումները, կարելի էր առնվազն անվրեպ արտահայտվել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խեղճ և ձեռնասուն կենդանիներ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքին։

Հայկ Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular