ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ծայրահեղ սուր քաղաքական պայքար է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս համացանցում քննարկվում է, որ համավարակի ու դրա դեմ պատվաստման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվում են մանիպուլյատիվ, ապատեղեկատվություն պարունակող նյութեր։ Այս թեմայով զրուցել ենք խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

Հարցին, թե ինչպիսի՞ն է ստեղծված իրավիճակը և ի՞նչ հետևանքներ կարող են լինել մասնագետը ասել է․ «Ցավոք, մեզանում ցանկացած հարց, այդ թվում նաև՝ քովիդը, մեկնաբանվում է քաղաքական ենթատեքստով։ Երբ Հայաստանում դեռ նոր-նոր էր տարածվում համավարակը, ու կառավարությունը կայացրեց իր առաջին որոշումը, միանգամից այդ քաղաքականացված մոտեցումը երևաց և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ֆինանսավորման տակ գտնվող լրատվամիջոցների նյութերում, և՛ զանգվածային միջոցառումների ժամանակ այդ քաղաքական գործիչների կողմից հնչող ելույթներում, ու, կարծես թե, գլխավոր նպատակն այն էր, որ ցույց տրվեր, թե Հայաստանում քովիդի դեմ պայքարը տապալված է կամ տապալվելու է, ու որպես համեմատություն վկայակոչում էին հարևան Վրաստանի համավարակային պատկերը, սակայն, ինչպես տեսանք, Վրաստանում ևս վիճակը վատթարացավ։ Քանի որ ես էլ հիվանդացել ու բուժվել եմ, պետք է նշեմ, որ ամեն բան լավ կազմակերպված էր, ու դժգոհելու տեղ չունեմ։ Բնականաբար, նման բովանդակությամբ նյութերը բացասական հետևանքներ են ունենում։ Կարծում եմ, որ ցանկացած սրտացավ մարդ, հասարակության ու պետության մասին մտածող մարդ, հակառակը՝ պետք է խրախուսի ու աջակցի իշխանություններին, որպեսզի այդ համավարակի դեմ պայքարը հնարավորինս հաջողված լինի։ Բայց մեզ մոտ նույնիսկ այս հարցն է քաղաքականացվում ու շատ հաճախ շահարկվում է իշխանությանը հակառակվելու համար։ Այսինքն՝ ցանկացած բան, որը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի համար, քաղաքական ուժերն ու իրենց սպասարկող լրատվամիջոցներն ուզում են օգտագործել իրենց նպատակների համար»։

Հարցին, թե բացի Հայաստանից կան արդյոք այլ երկրներ, որտեղ ևս համավարակը քաղաքականացվել է մասնագետը պատասխանել է․ «Իհարկե կա, բայց ոչ այդպիսի կատաղի, չար ու նենգությամբ, ինչպիսին Հայաստանում։ Սա բացատրվում է ծայրահեղ սուր քաղաքական պայքարով, ընդդիմության և իշխանության միջև անհանդուրժողականությամբ։ Սա մի պայքար է, որտեղ խտրականություն չի դրվում միջոցների միջև, ուղղակի պետք է ոչնչացնել հակառակորդին, ու այդ պարագայում, նաև այս թեմայով մանիպուլյացիաներն ու կեղծ լուրերը նենգ են, չար, որոնք ամենևին էլ չեն բխում պետության կամ հասարակության շահերից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular