ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակում էին, հիմա էլ լացում են՝ է՜ չկրակեիք. սահմանին լարված է եղել, հակառակորդը լռեցվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Armtimes.com-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին՝ հատկապես Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրավիճակն անցած գիշերվանից սկսած մինչեւ այսօր կեսօր լարված է եղել: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որն այնտեղ է՝ իր հեղինակային «Դիրքերում» հաղորդման շրջանակներում:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում իրավիճակի վերաբերյալ հետեւյալ գրառումն էր արել. «Կրակում էին, հիմա էլ լացում են... է՜ չկրակեիք)))»: Մեր զրույցում Զաքարյանն ասաց, որ տեղի ունեցածի մասին կա ՊԲ տարածած հաղորդագրությունում:

- Պարոն Զաքարյան, արդյոք ձեր գրածից կարելի՞ է ենթադրել, որ հակառակորդը զոհեր ունի:

- Դա ենթադրություն է, աչքովս չեմ տեսել, բայց պատկերացնում եմ, որ այդպես է, ելնելով իրենց վիճակից:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Այստեղից հեռախոսով շատ բան իրավունք չունեմ խոսելու:

- Իսկ կարո՞ղ եք ասել՝ այս պահին իրավիճակը հանգի՞ստ է, հայ զինվորների մոտ տուժածներ չկա՞ն:

- Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա մեր տղաների մոտ: Իրենց (ադրբեջանցիների-խմբ.) մոտ նույնը չէի ասի:

- Շարունակվո՞ւմ են կրակոցները:

- Չի շարունակվում, լռեցվել է, մեր տղերքի ճնշման տակ դադարեցրել են գործողությունները: Շատ են նեղվել, իսկ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:

Նշենք, որ ԼՂ ՊԲ այսօր տարածված հաղորդագրությունում ասվում է. «Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից եւ գնդացիրներից, կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու,  շարունակել են պատշաճ զգոնությամբ իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular