ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշորացման փաթեթը վիճարկելու են ՍԴ-ում․ իմա՞ստը․․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընդդիմությունը երեկ Սահմանադրական դատարան մուտք է արել համայնքների խոշորացման դեմ դիմումները։ «Հայաստան» խմբակցությունը նշել է, թե ՍԴ-ին կոչ են արել կասեցնել օրենսդրականփ փաթեթի գործողությունը՝ հաշվի առնելով դրա հրատապությունը։ Ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ դիմել էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով, որ նա դիմի, քանի որ նախագահի դիմելու դեպքում ընթացակարգն ավելի արագ է լինում։ Արմեն Սարգսյանը, բնականաբար, չէր դիմել։

«Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով»,- ասվում է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մինչդեռ, շտապում է օրենքները ուժի մեջ մտցնելու, համայնքների խոշորացման արդյունքում նոր ընտրություններ նշանակելու, իրեն հավատարիմ անձանցով ՏԻՄ-երը լցնելու համար։ Տեղական մարմիններում իշխանության առավել լայն ներկայացվածությունը թույլ կտա Փաշինյանին պահպանել իր իշխանությունը, տարածել ապիկար իշխանության շոշափուկները երկրի ղեկավարման բոլոր ոլորտներում։ Իսկ ընդդիմությունը, նշենք, ընդամենը աջակցում է Փաշինյանին, երբ իր պայքարը տանում է խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Դա այն է, ինչ լեգիտիմացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նպաստում, որ նա շարունակի իր քայքայիչ գործունեությունը։ Արտահերթ ընտրություններին արմատական հանդես եկող ընդդիմադիրներին քվե տվեցին՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այլ ոչ Ազգային ժողովում կառուցողական ու ոչ այնքան բանավեճեր վարելու, ծեծ ուտելու, կամ ամբիոններից խրոխտ քննադատելու համար։

Նորայր Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular