ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ չունես ասելիք, խայտառակվում ես. Նիկոլ Փաշինյանի «դժբախտ ու դժգույն» պատասխանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Շուշիում 30 տարվա ընթացքում բնակելի շենքեր չեն կառուցվել։ Այդ հայտարարությունը նա արել էր Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պարզ և հստակ մեջբերեց, թե ինչեր են կառուցվել վերջին 3 տասնամյակում Շուշիի տարածքում՝ համալսարաններ, սպայական շենքեր, բնակելի շենքեր, Կենտրոնական բանկի մասնաճյուղ և այլն, և հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ է նա կարծում, արդյոք շարունակում է մնալ նույն կարծիքին և պնդում է, որ Շուշիիում ոչինչ չեն կառուցել ։ Դժգույն և դժբախտ քաղաքի մասին իր հայտարարությամբ հայտնի Փաշինյանը հերթական անգամ փորձեց բառացիորեն «լեզվին տալ»։

«Խոսքը բնակելի տների մասին է, այն ինչ տեսնելու էր ես տեսել եմ և ինչ ասել եմ, որևէ կասկածի տակ դրվել չի կարող, իմ այդ հայտարարությանը ավելացնելու ոչ մի բան չունեմ»,- ակնհայտորեն նյարդայնացած ասաց Նիկոլ Փաշինյանը։

Երբ Տիգրան Աբրահամյանը շարունակեց պնդել, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն անցավ իր սիրելի հնարքին, հիշեց նախկիններին ու Բադեն-Բադենը։

«Եթե այդպես է նայեք, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն-Բադենում, եկեք տեսնենք այդ ներդրումները, որևէ համեմատության եզր ունեն, ինչ եք հետապնդում այդ հարցերով, Ձեզ թվում է միայն ես ու Դուք ենք եղել Շուշիում, չեն տեսել մարդիկ, թե ինչ իրավիճակ է»,- ասել է Փաշինյանը։

Ավելին նա շարունակեց, թե Շուշիում արած ներդրումները Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ կառուցված երեք-չորս տների գնի չափով են եղել։ Տիգրան Աբրահամյանին ազգային ժողովի նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը, իհարկե, չթողեց շարունակել, պարզաբանել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պարզապես շարքային ստախոս է և չի կարողանում պատասխան տալ նույնիսկ իր արտահայտությունների և բառերի համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին թվաց, թե հերթական անգամ կարողացել են մոլորեցնել բնակչությանը, խաբել, հայտարարել, թե Շուշիում իսկապես ոչինչ չի արվել։ Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները շարունակելու են ժողովրդի աչքերին թոզ փչել, համոզել, թե Շուշիում, Արցախի այլ վայրերում համապատասխան ներդրումներ չեն արվել, ուստի և որևէ խնդիր չկա դրանք ադրբեջանցիներին փոխանցելու։ Իհարկե Ադրբեջանը բավարար միջոցներ ունի մեկի փոխարեն տասը շենք, մեկ թունելի փոխարեն տասնյակը կառուցելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ մենք գործ ունենք «ստախոս» իշխանության հետ, որը փորձում է ամեն ինչ մանիպուլացնել սեփական իշխանությունը երկարաձգելու համար։

Կարեն Աղայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular