ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» ներկայացրեց իր նոր թեկնածուներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուշ գիշերին ներկայացրեց իր թեկնածուների հերթական խմբաքանակը, որ նոյեմբերի 14-ին գրոհելու են Իջևան, Ստեփանավան և Կապան քաղաքները։ Փաշինյանի թիմը Իջևանում ներկայացրել է Արթուր Ճաղարյանի, Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանի, Կապանում՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը։ Հովանավորչության ու ԽԾԲ-ի անթույլատրելիության մասին տարփողող թիմը, փաստացի, ՏԻՄ ընտրություններում իր համամասնական ընտրացուցակների ղեկավարումը հանձնարարել է մի հայտնի ՔՊ-ականի ընկերոջը, մյուսի սանիկին, երրորդի՝ ․․․։

Արմեն Գրիգորյանը Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակվել պատերազմից հետո՝ ացած տարվա նոյեմբերի 25-ին, Արթուր Ճաղարյանն էլ Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար՝ այս տարվա ապրիլի 8-ին։ Գրիգորյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է, վերջինս հայրենի քաղաքի ղեկավարումը չի ցանկանում զիջել որևէ այլ անձի։ Արմեն Ճաղարյանն էլ մտերիմ հարաբերություններ ունի Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և նրա պատգամավոր եղբայր Վահե Ղալումյանի հետ։

Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Իջևանում թեկնածուն լինելու է Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, սակայն նա իզութոզով կորել է, չի ցանկանում մասնակցել քաղաքական պրոցեսներին։ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընկերն է։ Իշխանափոխությունից հետո եղել է Հարությունյանի օգնականը, իսկ ԱԺ վերջին ընտրություններից առաջ մի կարճ ժամանակ աշխատել է որպես ՊՎԾ ղեկավարի խորհրդական։ Կապանի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Կարեն Փարսյանը քանիցս ահազանգել է, որ Դանիելյանը, դեռ քարոզարշավը չսկսած շրջում է Կապանում և հարակից բնակավայրերում, ներկայանում որպես ՔՊ-ի թեկնածու և քարոզարշավ իրականացնում։ Ստեփանավանում և Իջևանում իրենց մարդկանց պաշտոնակատար նշանակելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է անխնա օգտագործել վարչական ռեսուրսը, պետական միջոցներով ընտրակաշառք բաժանելով՝ ապահովել նորածիլ ՔՊ-ականների հաղթանակը։ Ամենաբարդը Կապանում է լինելու։ Կարեն Փարսյանը մեծ հեղինակություն է վայելում իր քաղաքում, իսկ Դանիելյանին միայն որպես Արայիկի ընկեր են ճանաչում։ Ամեն դեպքում, փաստենք, իշխանության ղեկին կառչած ուժը շարունակում է խնամի-ծանոթ-բարեկամ արատավոր պրակտիկան՝ պրոֆեսիոնալներին առաջ մղելու փոխարեն։

Տիգրան Հակոբյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular