ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազինյան-Փաշինյան՝ 6:0

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը երեկ կայացած նիստում 6-րդ անգամ չընտրեց ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Արթուր Ղազինյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչները իշխանությանը մեղադրեցին հանձնաժողովի աշխատանքը միտումնավոր ձախողելու, Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հանձնաժողովի արտահերթ և օրենքով նախատեսված նիստը խափանելու և այլ մեղքերի մեջ։ Իշխանության ներկայացուցիչները միայն գլուխներն էին տմբտմբացնում և փորձում հերքել իրենց մեղքը։ Ավելին , նրանք կրկին պնդում էին, որ Արթուր Ղազինյանը պետք է պատասխանի իրենց հարցերին։ Արթուր Ղազինյանը նշեց, որ 6 նիստ շարունակ իրեն տվել են 18 հարց, ստացել 18 պատասխան և ինքը, ըստ էության, պատասխանել է բոլոր հարցերին և հրաժարվեց շարունակել նիստը այդ պայմաններում՝ իշխանությունից պահանջելով հարգել ինքն իրեն և ըստ Դոնթի բանաձևի հաստատել ընդդիմության ներկայացուցչին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանն ու նրա ենթակաները նախ ընդդիմությանը մեղադրեցին Ռոբերտ Քոչարյանի հրահանգով հանձնաժողովի աշխատանքը խափանելու մեջ, ապա կրկին միահամուռ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կրկին առաջադրելու է Ղազինյանի թեկնածությունը, իսկ իշխանությունը միջոցներ է մտմտում, որպեսզի կարողանա կանխել այդ զարգացումը։ Նման պայմաններում պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը չի կարողանում պարզապես անցնել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությանը և ամբողջությամբ խափանվում է հանձնաժողովի աշխատանքը։ Իսկ Արթուր Ղազինյանը հերթական անգամ, արձանագրենք, հաղթեց իշխանությանը իր սկզբունքային դիրքորոշմամբ։ 

Մարտին Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular