ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ականապատ դաշտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային դրությունը Հայաստանի շուրջ ականապատ է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այս արձանագրումն արել է Լիտվայում, հայ համայնքի հետ հանդիպմանը, հավելել, թե այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է։ Փաշինյանն, իհարկե, մեկուկես ժամ տևած հանդիպմանը փորձել է պատերազմում պարտության ողջ մեղքը բարդել նախկինների վրա, հայտարարել, թե վատ բանակցային ժառանգություն է ստացել նախկիններից, և 1999 թվականից հետո պայմանավորվածություններ էին ձեռքբերվել, որոնք ինքը չէր կարող չեղարկել։

Գայթակղությանը չդիմանալով՝ Փաշինյանը նախկիններին մեղադրել է ընդհուպ հայ-իրանական հարաբերությունները սրելու մեջ, իբր դաշնակցական մամուլում հոդվածներ են տպագրվում Հայաստանի գործող իշխանությունների դեմ։ Հանդիպման մասնակիցները կլանված լսել են Փաշինյանին, որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչու Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, իրավիճակը մեղմելու փոխարեն այն ավելի սրեցին «Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ճոռոմախոսություններով։ Փաշինյանը, քիչ է մնացել, դրվատանքով խոսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, հայտարարել, թե պատրաստ է նրա հետ հանդիպել, փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները՝ ռազմագերիների դիմաց։ Ընդ որում, բոլոր գերիներին՝ բոլոր քարտեզների դիմաց։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր խաղաղասիրական քարոզը, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու քաղաքականության հռչակումը, սակայն ամեն կերպ մոռանում է նշել, թե ինչ վտանգներ են սպասվում Հայաստանին։ Ականապատ դաշտերի մասին արտահայտությունը, փաստենք, թևավոր կարող է դառնալ։ Փաշինյանը ոչ միայն Հայաստանն է տանում ականապատ դաշտերով, այլ ինքն էլ ականապատում է մեր երկրի վերականգնման և զարգացման բոլոր ուղիները՝ այսկերպ զրկելով զարգանալու և ուշքի գալու շանսից։ Իսկ սփյուռքում կառույցներին իրար դեմ հանելով՝ շատ ավելի վտանգավոր և գարշելի խաղեր է տանում։

Արթուր Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular