ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում հայտարարել են, թե իբր Հայաստանի օգտին լրտեսության համար կասկածվող անձ է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է 51-ամյա տղամարդու՝ իբրև թե «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և հանրապետության դեմ թշնամական գործողություններ իրականացնելու» կասկածանքով: Ձերբակալված Այդին Զաքի օղլու Զաքիևի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ «Պետական ​​դավաճանություն», հայտնում է գերատեսչությունը:

Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցներն իբր պարզել են, թե Զաքիևն օգնել է հայկական կողմին՝ «թշնամական գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ՝ ի վնաս հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պաշտպանունակության»:

«Նա փոխանցել է տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հավաքագրման մասին և տարածել տեղեկատվություն՝ ուղղված հանրապետությունում էթնիկ հողի վրա առճակատում հրահրելուն»,- մեջբերում է News.ru կայքը:

Պետական ​​անվտանգության ծառայությունից հայտնում են, որ «Զաքիևին տրվել է նաև առաջադրանք` Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար ներգրավելու այլ անձանց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular