ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը հաստատել է Սիրիայի և Լիբիայի վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ  Սիրիայի և Լիբիայի վարձկանների Ադրբեջանի կողմից մասնակցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմին  հաստատել է Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմական փորձագետ Ֆրանց-Ստեֆան Գադին: Նրա զեկույցը սեպտեմբերի 26 -ին հայտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Անվտանգության քաղաքականության ակադեմիայի կայքում:

Փորձագետի խոսքով, Լեռնային Ղարաբաղի համար մղված կարճատև և շատ ծախսատար պատերազմը, որը տեղի է ունեցել 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ավարտվել է Երևանի պարտությամբ, շատ պայմանականորեն է մղվել կանոնավոր զինված ուժերի միջև: Նա հիշեցրել է, որ պաշտպանական գոտիներում Ադրբեջանի կողմից մարտական ​​անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը  գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը և վեճեր է առաջացրել զինված ուժերի ապագայի և նոր ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի համար մղված 44-օրյա պատերազմը մի կողմից Հայաստանի և այսպես կոչված Արցախի Հանրապետության զինված ուժերի և մյուս կողմից Ադրբեջանի զինված ուժերի և Սիրիայից ու Լիբիայից ժամանած վարձկանների միջև տարածաշրջանում առաջինն բաց և սովորական ռազմական հակամարտություն էր երկու Եվրասիական պետությունների միջև 2008 թվականի Կովկասյան պատերազմից հետո», - գրել է փորձագետը: Հիշեցնենք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմն այն առաջին հակամարտություններից էր, որտեղ հետախուզության և հարվածների մեջ ակտիվ դեր են խաղացել անօդաչու թռչող սարքերն ու խոյահարող զինամթերքը: Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի օգտագործման արդյունքները կարծիքներ են առաջացրել, որ տանկերը ներկայումս տեղ չունեն ռազմի դաշտում, քանի որ դրանք չափազանց խոցելի են անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular