ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի խոստովանությունը․ ո՞վ է Արցախյան պատերազմի իրական հրձիգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան թեև հիպերակտիվություն էր ցուցաբերում կարգավորման գործընթացում, բնականաբար Ադրբեջանի կողմից, սակայն փորձում էին հնարավորինս հերքել պատերազմական գործողություններում թուրքական ներգրավվածությունը՝ նշելով, թե ընդամենը տեխնիկական և նյութական աջակցություն են ցուցաբերել։ 

Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալլընը երեկ վերջապես խոստովանել է, որ Թուրքիան ոչ պակաս, նույնիսկ մի բան էլ ավելի, մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին։ Քալլընը շնորհավորել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ, այն մեծ ձեռքբերում անվանելով։ Ավելին, ըստ էրդողանի խորհրդականի, Ղարաբաղում հաղթանակը և Թուրքիայի մասնակցությունը այն հստակ օրինակներից է, որ գործնականում ապացուցվել է «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը։

«Այնտեղ թուրքական բանակը, ադրբեջանական բանակը, մեր հետախուզությունը, արտգործնախարարները և, իհարկե, նախևառաջ նախագահները, հսկայական ժամանակ ու ջանք են ծախսել գիշեր – ցերեկ, երբեմն գիշերները հեռախոսազանգեր են կատարվել։ Րոպե առ րոպե հետևել ենք այդ հաղթանակին»,- ասել է Քալլընը և հավելել, ասել, որ հաղթանակը հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել։

Փաստացի Թուքիան այլևս թաքցնելու ոչինչ չունի և միջազգային հանրությանը որևէ կերպ չի էլ փորձում սեթևեթել, ընդհակառակը հստակ ֆիքսում է տարածաշրջանում իր ներգրավվածությունը, նաև Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների համար ամրագրում, որ արցախյան պատերազմում Հայաստանի պարտության հիմնական կազմակերպիչն ու իրականացնողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան։ 
Սա նաև հստակ մեսիջ է Ադրբեջանին։ Իլհամ Ալիևը, որքան էլ նրան ընկալում են որպես Թուրքիայի փոքր եղբայր, երբեմն-երբեմն փորձում է ինքնուրույն քաղաքական խաղեր տալ, Թուրքիայի խոսնակի արձագանքը հստակ նախազգուշացում է Ադրբեջանին, բաց տեքստով բացատրում են, թե ով է եղել Ադրբեջանի հաղթանակի իրական  կերտողը։ 

Գագիկ Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular