ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արժե ՊՇՌ թեստ հանձնելը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի հանձնման պահանջը: Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները: Սեպտեմբերի 16-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր․ «Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ: Որևէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց երբ համադրության մեջ ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, հնարավորություն ենք ունենում զսպելու վարակի տարածումը: Նման ֆիլտր է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Արդյոք սա 100 տոկոսով բացառո՞ւմ է հիվանդ անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ իհարկե ոչ, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել, և նման հնարավորություն կա, բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանի Հանրապետություն վարակի նորանոր ներթափանցման դեպքերը: Եվ մենք դրանում հավաստվեցինք, երբ 2-3 ամիս առաջ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, և իսկապես ամբողջ տարածաշրջանում դելտա շտամի վարակն ուժգնացավ, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել Հայաստանում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը: Ինչո՞ւ էի սա նշում. նույնկերպ 14 օրը մեկ անգամ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է: Այո, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»։

Հայաստանյան բուժհաստատություններում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, գնային որոշ տատանումներ են նկատվում։ Որոշ լաբորատորիաներում նախկին 15․000 դրամը կարող է դառնալ 12․000, սակայն հիմնականում այն դեպքում, եթե դիմում է 20 և ավելի մարդ:

1or.am կայքը ուսումնասիրել է Հայաստանում գործող այն լաբորատորիաների գնացուցակը, որոնք ՊՇՌ թեստի արժեքը նվազեցրել են 15000 դրամից։ Ցիտո բժշկական կենտրոնում ՊՇՌ հետազոտության արժեքը 15․000 դրամ է, պատասխանը տրամադրում են 24 ժամվա ընթացքում: Բայց եթե պատասխանն ավելի շուտ են ցանկանում ստանալ, հետազոտության գումարն արժե 20․000 դրամ: Վաուչերները 2 տեսակի են՝ 2 անգամյա թեստավորման համար՝ 20․000 դրամ, 4 անգամյա թեստավորման համար՝ 35․000 դրամ: Գործում են նաև կորպորատիվ փաթեթներ: Մինչև 100 հոգին՝ 10․000 դրամ, 100-ից ավելին՝ 8000 դրամ:

«Պրոմ տեստ» լաբորատորիայից տեղեկացանք, որ ՊՇՌ թեստն արժե 15․000 դրամ, պատասխանը տրամադրում են 9 ժամից: Սակայն եթե միաժամանակ 10 հոգուց ավելի են դիմողները, ապա գինը 12․000 դրամ է: Վարդանանց նորարական բժշկական կենտրոնից էլ ասացին, որ ՊՇՌ թեստը 1 անձի դեպքում արժե 9500 դրամ, սակայն եթե դիմում է կոլեկտիվ, ու նրանց թիվը 20-ից ավելի է, ապա թեստի արժեքը 7000 դրամ է: Նորմեդ բժշկական կենտրոնում էլ ՊՇՌ թեստն արժե 8000 դրամ, եթե մոտենում և կենտրոնում եք հանձնում: Իսկ եթե բժշկական կենտրոնից են գնում որևէ տեղ, ապա 30 և ավելի մարդկանց դեպքում թեստը 8000 դրամ է, եթե քիչ են, ապա 15․000 դրամ: Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայում Covid 19 ՊՇՌ թեստավորման համար գործում է 2 առաջարկ. Covid19 ՊՇՌ թեստավորումն արժե 8000 դրամ բոլոր մասնաճյուղերում, բացի օդանավակայանից (11․500 դրամ) 27.09.2021 թվականից հաճախորդի (ֆիզիկական անձ) կողմից մեկ օրացույցային ամսվա (30 օր) ընթացքում 2 անգամ SARS COV-2 վիրուսի ՌՆԹ /ՊՇՌ/ թեստավորման ծառայությունից օգտվելու դեպքում՝ 2 թեստավորման արժեքը կազմում է 15.000 դրամ: Հաճախորդը թեստավորման արժեքը վճարում է 1-ին թեստավորման ծառայությունը ստանալիս և 2-րդ անգամ թեստավորման ներկայանալիս այլևս հավելյալ վճարում չի կատարում:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular