ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թարգմանիչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարնների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1139 - 11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Գանձակում (ներկայիս Ադրբեջանի տարածք), որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։
1808 - ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։
1915 – Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով նահանջել։
1919 – ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1930 – ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։
1934 – ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։
1985 – վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։

2003 – վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։
2006 -Ռոբերտ Քոչարյանի և Ժակ Շիրակի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը: 
2010 - Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում:
2011 - ՀԱԿ-ը ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2020 - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային ղարաբաղում: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1207 – ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալլալեդին Ռումին։
1399 - Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։
1452 - գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչ»-ը։
1630 - Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ, և նրան կախել են սպանության համար։
1715 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա էտիեն դե Կոնդիլյակը, որը հանդիսանում է ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։
1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։
1799 - ռուս զորահրամանատար Սուվորովի Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։
1809 - ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։
1846 - Չարլտոնում (ԱՄՆ, Մասսաչուսետս նահանգ) բժիշկ Ուիլյամ Մորտոնը աշխարհում առաջին անգամ ատամ է հանել որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։
1882 - Էպպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրոկայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների, կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատ։
1895 - Մադագասկարը անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։
1897 – վախճանվել է միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ Թերեզ Լիզյոացին, որը այն չորս կանանցից մեկն է պատմության մեջ, որը արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։
1901 - ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։
1902 - արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։
 1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլլինը։
1929 - Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով՝ 75 վայրկյանի ընթացքում նա կտրել անցել է 3 կիլոմետր։
1954 - անցնելով բոլոր փորձարկումները մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։
1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։
1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։
1994- Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։
1999 — սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։
2005 – դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։
2009 — Եվրոմիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։ 
2015 —Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular