Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թարգմանիչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարնների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1139 - 11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Գանձակում (ներկայիս Ադրբեջանի տարածք), որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։
1808 - ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։
1915 – Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով նահանջել։
1919 – ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1930 – ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։
1934 – ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։
1985 – վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։

2003 – վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։
2006 -Ռոբերտ Քոչարյանի և Ժակ Շիրակի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը: 
2010 - Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում:
2011 - ՀԱԿ-ը ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2020 - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային ղարաբաղում: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1207 – ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալլալեդին Ռումին։
1399 - Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։
1452 - գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչ»-ը։
1630 - Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ, և նրան կախել են սպանության համար։
1715 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա էտիեն դե Կոնդիլյակը, որը հանդիսանում է ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։
1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։
1799 - ռուս զորահրամանատար Սուվորովի Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։
1809 - ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։
1846 - Չարլտոնում (ԱՄՆ, Մասսաչուսետս նահանգ) բժիշկ Ուիլյամ Մորտոնը աշխարհում առաջին անգամ ատամ է հանել որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։
1882 - Էպպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրոկայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների, կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատ։
1895 - Մադագասկարը անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։
1897 – վախճանվել է միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ Թերեզ Լիզյոացին, որը այն չորս կանանցից մեկն է պատմության մեջ, որը արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։
1901 - ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։
1902 - արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։
 1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլլինը։
1929 - Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով՝ 75 վայրկյանի ընթացքում նա կտրել անցել է 3 կիլոմետր։
1954 - անցնելով բոլոր փորձարկումները մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։
1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։
1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։
1994- Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։
1999 — սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։
2005 – դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։
2009 — Եվրոմիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։ 
2015 —Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր
Ամենադիտված