ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է ազատվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ փորձում է ազատվել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից, սակայն ապարդյուն։ Դեռևս պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը ջանքեր էր գործադրում ռուսական իշխանություններին համոզելու, Տողանյանին հետ կանչելու և նրա փոխարեն իր թիմակից կամ հավատարիմ մեկին նշանակելու։ Իսկ պատերազմից հետո, ընդհանրապես, Ռուսաստանի իշխանությունների հետ շփումներում փաշինյանական վարչախումբն անընդհատ բարձրացնում է Տողանյանին հեռացնելու հարցը։ Տողանյանը յուրային չէ «հեղափոխական» թիմում, ավելին՝ անընդհատ շեշտում է, որ որևէ կապ չունի փաշինյանականների հետ, զզվում է «ուսապարկերից»։

Վարդան Տողանյանը լուրջ ազդեցություն ունի ՌԴ ԱԳՆ-ում, որտեղ չեն ցանկանում նրա ազատումը, և փոխարենը, փաշինյանական որևէ կադրի նշանակումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում Տողանյանի համար լուրջ լոբբինգ է իրականացվում, և հաշվի չեն առնում անգամ Փաշինյանի ներկայացրած երկու կադրերին։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ի դեպ, ՌԴ-ում դեսպանի պաշտոնի համար երկու թեկնածու ունի։ Մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Թեև Հարությունյանը համարվում է յուրային ռուսական շրջանակներում, սակայն նրան չեն վստահում՝ հաշվի առնելով գեներալ-լեյտենանտի թույլ հեղինակությունը, անձնական և մասնագիտական որակները, ղեկավարելու հմտությունների պակասը։

Փաշինյանական իշխանությունը դեմ չէ նույնիսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի նշանակմանը։ Պատերազմից հետո Մնացակայանը հրաժարական տվեց, եւ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Մոսկվայում։ Բանակցային գործընթացը ձախողած և պատերազմի հետեւանքների համար պատասխանատու անձանցից մեկի թեկնածությունն էլ են առաջարկել ռուսական կողմին, սակայն Լավրովի աշխատակազմից հստակ հասկացրել են՝ ագրեման չեն տա։ Իսկ դա խայտառակություն կլինի Հայաստանի իշխանությունների համար։

Գարիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular