ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից մեկ տարի անց արցախցիները դեռ ապրում են ծայրահեղ վիճակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է արդեն մեկ տարի, իսկ Արցախում խնդիրները շարունակում են մնալ և բազմապատկվել։ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հրապարակել է իր հերթական զեկույցը, որով անդրադարձել է քաղաքացիական բնակչության շրջանում մինչ օրս գրանցված կորուստներին։ Պարզվել է, որ հաջողվել է նույնականացնել միայն զոհերից 80-ի ինքնությունը, որոնցից առնվազն 38-ին ադրբեջանցիները սպանել են գերության մեջ, մյուսներին՝ իրենց տանը, բնակարաններում գնդակոծումների և այլ եղանակներով։ Պատերազմից 1 տարի անց էլ շուրջ երկու հազար արցախցիներ ստիպված են բնակվել Ստեփանակերտի տարբեր հանրակացարաններում և հյուրանոցներում։ Թեև Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են, որ փորձում են լուծել նրանց սոցիալական խնդիրները, ըստ էության, որևէ զգալի առաջընթացի մասին խոսելն ավելորդ է։

Ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են տարածվում նույնիսկ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից յուրացումների, սոցիալական ծրագրերի համար նախատեսված գումարի փոշիացումների մասին։ Մինչ Ադրբեջանը ահռելի շինարարություն է իրականացնում Արցախից գրաված տարածքներում, թունել կառուցում Քարվաճառում, միջազգային օդանավակայաններ՝ գրաված տարածքներում, բնակելի 6 թաղամաս՝ Շուշիում, Ստեփանակերտում բնակվող արցախցիները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում, դրան էլ գումարվում է նաև ձմռան սպասելիքը, երբ մարդիկ չունեն տարրական պայմաններ տաքանալու, իրենց գոյությունը ապահովելու համար։ Արցախի նախագահը երեկ խորհրդակցություն է գումարել, քննարկել ձմռանը էլեկտրամատակարարման հարցը։ Նշենք, որ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և Սոթք-Մարտակերտ օդային գիծը հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Օրեր առաջ Արցախը մեկ օրում երեք անգամ ամբողջությամբ հոսանքազրկվել էր։ Վթարային ծառայությանը հաջողվել էր վերականգնել էներգամատակարարումը, իսկ այսօր Արցախի նախագահն ինքը փաստում է, որ թեև էներգամատակարարման համակարգը աշխատում է, սակայն նոր վթարների դեպքում կարող են խափանումներ լինել։ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները լուրջ ջանքեր չեն թափում արցախցիների կյանքը բարելավելու ուղությամբ։ Միտումնավորությո՞ւն է սա, թե՞ պարզապես ոչ կոմպետենտություն, դժվար է ասել, ամեն դեպքում Արցախում խնդիրները կան և դա պետք է լուծել համազգային համախմբմամբ։ 

Վարդան Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular