ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նվաստացումների միակ աղբյուրը Փաշինյանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի միջոցառումները երեկ տեղի են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում, ցավով ստիպված ենք արձանագրել, այս առումով էլ Հայաստանը ետ մնաց մեր թշնամուց։ Առավոտյան միայն Նիկոլ Փաշինյանն ու պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև Միացիալ Նահանգների դեսպանը այցելեցին Եռաբլուր։ Այնուհետև ժամը 11-ին 1 րոպե լռությամբ փորձեցին հարգել․ փորձեցին, որովհետև, իրականում լռության րոպեն միայն Արցախում էր, որ իրականացվեց ճշգրտորեն։ Հայաստանի Հանրապետությունում բացարձակ անտարբերությամբ վերաբերվեցին։ Նույն այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր փոխնախագահ տիկնոջ Մեհրիբանի գլխավորությամբ, մեծ երթ էր արել, որին հազարավոր զինվորներ էին մասնակցում՝ պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների և քաղաքացիական անձանց լուսանկարներով։ Ալիևը նաև միջոցառման ավարտին հաղթանակի թանգարանի հիմնարկեք իրականացրեց։ Սակայն ամենացավալին թուրքական «Անադոլու» գործակալությանը նրա տված հարցազրույցն էր. «Եթե Հայաստանն ասում է, որ սահմանն անցնում է այնտեղ, ինչո՞ւ որևէ մեկը այնտեղ չի եղել, եթե կա սահման, եկե՛ք և պահպանեք այն, մենք եկել և տեղավորվել ենք այդ լեռներում »,- ասել է Ալիևը։

Բացարձակապես անհնար է վիճել թշնամի պետության ղեկավարի հետ, հստակ և պարզ բացատրում է, որ Հայաստանի իշխանությունները անկարող են իրականացնել նույնիսկ Հայաստանի սահմանի պաշտպանությունը, ի վիճակի չեն որևէ քայլ կատարել։ Մեկ այլ դեպքում էլ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ Լեռնային Ղարաբաղի անվանմամբ հանգուցյալին, թող նրան հարություն տա իր տարածքում»:

Ադրբեջանցիներին հղած իր ուղերձում նա նշել է, թե Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և ցանկացած մեկը կարող է Լեռնային Ղարաբաղ անունով միավորում ստեղծել իր տարածքում. կրթություն, հանրապետություն, հասարակություն, խոստացել է նույնիսկ ճանաչել այն, բայց ոչ Ադրբեջանում։

«Այդ հարցը լուծված է, ես եմ ասում Ադրբեջանի նախագահը, զինված ուժերի գերագույն հրամանատարը, բոլորը պետք է հաշվի նստեն այս խոսքերի հետ»,- հայտարարել է Ալիևը։

Լկտիության այս գագաթնակետը, իհարկե, ցավալի է հայ հանրության համար, ցավալի է յուրաքանչյուրիս համար, սակայն ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահը այս ամենը իրականացնում է բացառապես մեր՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների թողտվության պայմաններում։ Եթե Հայաստանի պետական իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ի վիճակի չէ պաշտպանելու մեր սահմանները, իհարկե, յուրաքանչյուր թշնամի էլ կգա և կնստի այդ սահմանների վրա, մաքսեր կգանձի հայ և օտարերկրացի վարորդներից։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, նույնիսկ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ի վիճակի չէ պաշտպանել, ապա Ադրբեջանը, Թուրքիան ցանկացած այլ պետություն իրեն կարող է թույլ տալ այդ լպիրշությունը, գրավել, նեղել, նվաստացնել Հայաստանին։ Եվ Հայաստանը շարունակելու է կրել այդ նվաստացումները բացառապես մեկ պատճառով, քանի որ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։

Լևոն Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular