ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը ծաղրում են Փաշինյանի դրական ազդակները 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Թուրքիան դրական է ընդունում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարությունները, բայց կոնկրետ դեռևս ծրագիր չկա»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհում Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։

Չավուշողլուն< շարունակելով ծաղրել Հայաստանի Հանրապետությանը, հայտարարել է բառացի հետևյալը. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր դեռևս չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց. «Մենք դրանք դրական ընդունեցինք, Ադրբեջանը խաղաղության պայմանագրի առաջարկ է արել Հայաստանին, Հայաստանն առայժմ դրական պատասխան չի տվել,- ասել է Չավուշօղլուն և շարունակել, թե ցանկացած քայլ իրենք կքննարկեն Ադրբեջանի հետ և համատեղ քայլեր կձեռնարկեն։ Սա ընդամենը մեկ օրինակ է այն ամենի, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ օյին են բերում սեփական երկրի գլխին։

Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը շարունակում են ծաղրել Հայաստանի Հանրապետությանը, շարունակում են պարտված պետության հետ վարվել այնպես, ինչպես կվարվեր ցանկացած թուրքական հետամնաց, հետադիմական կազմավորում արևելքում։ Սակայն չպետք է որևէ կերպ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս փաստից զարմանա, թե ինչու է այս ամենը կատարվում իր հետ։ Այս ամենը տեղի է ունենում մեկ պատճառով. Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի ապիկար թիմն է։ Դրական ազդակներ տալով Թուրքիային՜ հայտարարելով խաղաղության դարաշրջան սկսելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է Հանրապետության հեղինակությունն ու վարկը գետնին հավասարեցնելու համար։ 

Արդյո՞ք Թուրքիան պատրաստ է խաղաղության դարաշրջանի, չգիտենք, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, բացարձակապես՝ ոչ․ և այդ առումով Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, հատկապես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է խաղաղություն սկսել, բացարձակապես անհեթեթ են, վտանգավոր և հեղինակազրկում են մեր պետությունը։ Որ բնականաբար Հայաստանը պետք է ինքը շփվի հակառակորդի հետ ուղիղ, հստակ ներկայացնի իր ազդակները, իր մտահոգությունները, լսի նաև հակառակորդին, այլ տարբերակ մենք այս պահին ուղղակի չունենք։ Սակայն անընդհատ շեշտել խաղաղություն սկսելու մեր պատրաստակամության մասին, երբ դիմացինը մեզ պարզապես ծաղրում է, առնվազն անլուրջ է, անհեթեթ։ Եվ Մևլութ Չավուշօղլուն որևէ մեղք չունի, նա Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր հաղթած կողմ, իսկ որ պատերազմում հաղթել է Թուրքիան, որևէ մեկս կասկած չունենք։

Ներսես Արզումանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular