ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լայնորեն է քայլում Ադրբեջանը. Երևանն ու Բաքուն խաչվել են միջազգային դատական կառույցներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

kommersant.ru-ն գրում է, որ Բաքուն և Երևանը մտադիր են միմյանց պատասխանատվության ենթարկել ռասայական խտրականության համար: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան  «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան: Որոշումը հրապարակվել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ Երևանը հայտարարել է, որ արդեն հայց է ներկայացրել նույն կառույցին: Մեղադրանքները ճիշտ նույնն են՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի նորմերին չհամապատասխանելը:

Տիկին Աբդուլլաևան պնդում է, որ խախտումները տեղի են ունեցել ինչպես անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից առաջ, այնպես էլ դրանից հետո: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է «բռնի վտարման, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, էթնիկ պատկանելիության պատճառով ադրբեջանցիների սպանության դեպքերի մասին»: Բացի այդ, ըստ դիվանագետի, Երևանը կանխել է «հարկադիր վտարված ադրբեջանցիների վերաբնակեցումը հայրենիք» տարածքների ականապատմամբ:

Երևանը մեղադրում է Բաքվին կոտորածների, խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումների մեջ պնդելով, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանը ռասայական խտրականության է ենթարկել»:

«Հայաստանը, որպես միջանկյալ միջոց, պահանջում է դադարեցնել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ապահովել գերիների վերադարձը Ադրբեջանից: Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանը պարտավորվի ձեռնպահ մնալ հակահայկական հայտարարություններից, էթնիկ և ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձանց հերոսացումից»,- «kommersant.ru»-ին ասել է միջազգային իրավունքի հայազգի փորձագետ Լևոն Գևորգյանը նշելով, որ նման դատավարությունները կարող են տևել մինչև տաս տարի ...:

«Այս պատմությունն ավելի շատ քարոզչական բնույթ է կրում», - «kommersant.ru» -ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ և «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը: Լևոն Գևորգյանը նաև մատնանշել է, որ հայց ներկայացնելը մեծամասամբ իմիջի խնդիր է: «Դա արվում է, ի թիվս այլ բաների, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը փոխելու համար: Փաստն այն է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձել է ստեղծել զոհի կերպար, և դրան համապատասխան միջազգային հանրությունը շատ հանգիստ է ընկալել 44-օրյա պատերազմի արդյունքները,-պարզաբանել է «kommersant.ru» -ի զրուցակիցը,-  շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը իմանա, որ գործ ունի ռասիստ և ատեություն քարոզող երկիրի հետ»:

Նշենք, որ նմանատիպ իրավական մարտեր են ընթանում ևս մեկ այլ միջազգային ատյանում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Մայիսին Հայաստանը հայց է ներկայացրել կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը «Թուրքիայի մասնակցության» հետ: Բացի այդ, Երևանը դիմել է ՄԻԵԴ խնդրելով ապահովել գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Հետ չեն մնում նաև Բաքվում: Հունվարին ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել ՄԻԵԴ հակամարտության ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների խախտումների հարցով: Հունիսին ադրբեջանական կողմը դիմել է նույն մարմնին կապված «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում» ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման մերժման հետ: Բողոքների ու դատական ​​գործերի թիվը, ըստ ամենայնի, միայն կավելանա: Ներկայումս Ադրբեջանը տնտեսական հարցերի վերաբերյալ հայցեր է նախապատրաստում տարբեր դատարաններ ներկայացնելու համար: «Այստեղ խոսք է գնում օկուպացիայի ընթացքում անօրինական տնտեսական գործունեության և շրջակա միջավայրին հասցված վնասների մասին»,- «kommersant.ru» -ին ասել է Ֆարհադ Մամեդովը:

Շփման գծում իրավիճակը նույնպես հեռու է լիակատար հանգստությունից: Հայկական կողմը խորապես մտահոգված է տրանսպորտային մեկուսացման մեջ հայտնված որոշ բնակավայրերում հումանիտար ճգնաժամի պատճառով: Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի մի շարք գյուղեր ամբողջովին կտրված են այլ բնակավայրերից ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակման պատճառով: Իրավիճակը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականներին են միացել  ոստիկանները, որոնք ներկայումս կանգնեցնում են Գորիսի ուղղությամբ շարժվող իրանական բեռնատարները: Վարորդներին ստիպում են տրանսպորտային հարկ և տուրք վճարել Ադրբեջանի բյուջեին: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաստիացնում է, որ Բաքուն ամբողջությամբ է կատարում զինադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: «Մենք վերահսկում ենք սահմանի ամբողջ պարագիծը, - ասել է Ֆարհադ Մամեդովը,- հայերը հայտարարում են, որ մենք մտել ենք իրենց տարածքի որոշ հատվածներ, բայց մենք այդպես չենք կարծում»:

Օրակարգի գլխավոր հարցը սահմանազատման և սահմանագծման հարցն է: Ռուսաստանը ևս ակտիվորեն կոչ է անում սկսել այս գործընթացը, Մոսկվայի առաջարկները փոխանցվել են երկու կողմերին: Այնուամենայնիվ, չկան նախադրյալներ, որպեսզի այդ գործընթացը սկսվի մոտ ապագայում: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է ստորագրել երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների վերջնական հաստատման հաշտության պայմանագիր: «Հայաստանը հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը», - «kommersant.ru» -ի հետ զրույցում դժգոհել է պարոն Մամեդովը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հաստատել է, որ Բաքուն և Երևանը բանակցություններ չեն վարում այդ հարցի շուրջ: Միևնույն ժամանակ, դիվանագետը հասկացրել է, որ գնդակը Բաքվի կողմն է: Ըստ նրա գործընթացը սկսելու համար բարենպաստ պայմաններ կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը «դուրս բերի իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular