Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լայնորեն է քայլում Ադրբեջանը. Երևանն ու Բաքուն խաչվել են միջազգային դատական կառույցներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

kommersant.ru-ն գրում է, որ Բաքուն և Երևանը մտադիր են միմյանց պատասխանատվության ենթարկել ռասայական խտրականության համար: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան  «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան: Որոշումը հրապարակվել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ Երևանը հայտարարել է, որ արդեն հայց է ներկայացրել նույն կառույցին: Մեղադրանքները ճիշտ նույնն են՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի նորմերին չհամապատասխանելը:

Տիկին Աբդուլլաևան պնդում է, որ խախտումները տեղի են ունեցել ինչպես անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից առաջ, այնպես էլ դրանից հետո: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է «բռնի վտարման, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, էթնիկ պատկանելիության պատճառով ադրբեջանցիների սպանության դեպքերի մասին»: Բացի այդ, ըստ դիվանագետի, Երևանը կանխել է «հարկադիր վտարված ադրբեջանցիների վերաբնակեցումը հայրենիք» տարածքների ականապատմամբ:

Երևանը մեղադրում է Բաքվին կոտորածների, խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումների մեջ պնդելով, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանը ռասայական խտրականության է ենթարկել»:

«Հայաստանը, որպես միջանկյալ միջոց, պահանջում է դադարեցնել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ապահովել գերիների վերադարձը Ադրբեջանից: Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանը պարտավորվի ձեռնպահ մնալ հակահայկական հայտարարություններից, էթնիկ և ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձանց հերոսացումից»,- «kommersant.ru»-ին ասել է միջազգային իրավունքի հայազգի փորձագետ Լևոն Գևորգյանը նշելով, որ նման դատավարությունները կարող են տևել մինչև տաս տարի ...:

«Այս պատմությունն ավելի շատ քարոզչական բնույթ է կրում», - «kommersant.ru» -ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ և «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը: Լևոն Գևորգյանը նաև մատնանշել է, որ հայց ներկայացնելը մեծամասամբ իմիջի խնդիր է: «Դա արվում է, ի թիվս այլ բաների, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը փոխելու համար: Փաստն այն է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձել է ստեղծել զոհի կերպար, և դրան համապատասխան միջազգային հանրությունը շատ հանգիստ է ընկալել 44-օրյա պատերազմի արդյունքները,-պարզաբանել է «kommersant.ru» -ի զրուցակիցը,-  շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը իմանա, որ գործ ունի ռասիստ և ատեություն քարոզող երկիրի հետ»:

Նշենք, որ նմանատիպ իրավական մարտեր են ընթանում ևս մեկ այլ միջազգային ատյանում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Մայիսին Հայաստանը հայց է ներկայացրել կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը «Թուրքիայի մասնակցության» հետ: Բացի այդ, Երևանը դիմել է ՄԻԵԴ խնդրելով ապահովել գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Հետ չեն մնում նաև Բաքվում: Հունվարին ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել ՄԻԵԴ հակամարտության ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների խախտումների հարցով: Հունիսին ադրբեջանական կողմը դիմել է նույն մարմնին կապված «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում» ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման մերժման հետ: Բողոքների ու դատական ​​գործերի թիվը, ըստ ամենայնի, միայն կավելանա: Ներկայումս Ադրբեջանը տնտեսական հարցերի վերաբերյալ հայցեր է նախապատրաստում տարբեր դատարաններ ներկայացնելու համար: «Այստեղ խոսք է գնում օկուպացիայի ընթացքում անօրինական տնտեսական գործունեության և շրջակա միջավայրին հասցված վնասների մասին»,- «kommersant.ru» -ին ասել է Ֆարհադ Մամեդովը:

Շփման գծում իրավիճակը նույնպես հեռու է լիակատար հանգստությունից: Հայկական կողմը խորապես մտահոգված է տրանսպորտային մեկուսացման մեջ հայտնված որոշ բնակավայրերում հումանիտար ճգնաժամի պատճառով: Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի մի շարք գյուղեր ամբողջովին կտրված են այլ բնակավայրերից ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակման պատճառով: Իրավիճակը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականներին են միացել  ոստիկանները, որոնք ներկայումս կանգնեցնում են Գորիսի ուղղությամբ շարժվող իրանական բեռնատարները: Վարորդներին ստիպում են տրանսպորտային հարկ և տուրք վճարել Ադրբեջանի բյուջեին: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաստիացնում է, որ Բաքուն ամբողջությամբ է կատարում զինադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: «Մենք վերահսկում ենք սահմանի ամբողջ պարագիծը, - ասել է Ֆարհադ Մամեդովը,- հայերը հայտարարում են, որ մենք մտել ենք իրենց տարածքի որոշ հատվածներ, բայց մենք այդպես չենք կարծում»:

Օրակարգի գլխավոր հարցը սահմանազատման և սահմանագծման հարցն է: Ռուսաստանը ևս ակտիվորեն կոչ է անում սկսել այս գործընթացը, Մոսկվայի առաջարկները փոխանցվել են երկու կողմերին: Այնուամենայնիվ, չկան նախադրյալներ, որպեսզի այդ գործընթացը սկսվի մոտ ապագայում: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է ստորագրել երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների վերջնական հաստատման հաշտության պայմանագիր: «Հայաստանը հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը», - «kommersant.ru» -ի հետ զրույցում դժգոհել է պարոն Մամեդովը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հաստատել է, որ Բաքուն և Երևանը բանակցություններ չեն վարում այդ հարցի շուրջ: Միևնույն ժամանակ, դիվանագետը հասկացրել է, որ գնդակը Բաքվի կողմն է: Ըստ նրա գործընթացը սկսելու համար բարենպաստ պայմաններ կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը «դուրս բերի իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը
Ամենադիտված