ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Հայաստանի կարիքն ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի դեմ թուրք-ադրբեջանական դեմարշի, երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ են ընթանում մեր տարածաշրջանում։ Հայտնի է, որ առաջիկայում Թեհրանում կայանալու է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկելու են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում անվտանգային խնդիրները։ Այս առումով հետաքրքիր է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Հայաստանի անկախության տոնին նվիրված ուղերձը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին։

Իրանի նախագահը հայտնել է իր վարչակազմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, նշել, որ այդ համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների շահերին և կամրապնդի տարածքային անվտանգությունն ու կայունությունը։ Ռայիսին նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի նոր կառավարությունները նոր դարաշրջանում կարող են հասնել նշանակալից ձեռքբերումների, նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, բավարարել երկու բարեկամ ժողովրդների շահերը։ Ըստ էության, Իրանը հաստատում է, որ ցանկանում է առավել խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հատկապես Որոտանի հատվածում ադրբեջանցիների պահվածքի, իրանական բեռնատարները կանգնեցնելու, իրանցիներին հետապնդելու և վնասելու քայլերը լրջորեն մտահոգում են Իրանի իշխանություններին, որոնք միջազգային մեկուսացման պայմաններում լուրջ խնդիրների են բախվելու։ Իհարկե այնպես չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ամբողջությամբ ճնշել Իրանին, սակայն խնդիրն այստեղ դրված է տարանցիկ ճանապարհները Հայաստանի տարածքից վերացնելու և իրանական բեռնատարները դեպի Եվրոպա և այլ պետություններ Ադրբեջանի տարածքով ուղղելու համար։ Ադրբեջանը գործում է այստեղ բացառապես իր շահերի համատեքստում, ցանկանում է օգուտ ստանալ իրանական բեռնատարների տարանցումից։ Մինչդեռ իրանական իշխանությունները հրաշալի հասկանում են դրա ամբողջ վտանգը, որ կախվածության մեջ են հայտնվելու Ադրբեջանից և հետևաբար նաև Թուրքիայից։

Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են։ Զարհուրելին Հայաստանի գործող իշխանությունների պահվածքն է։ Մինչ օրս իշխանության որևէ ներկայացուցիչ հստակ ազդակներ չի ներկայացրել Իրանին, համագործակցությունը խորացնելու առումով։ Մինչդեռ դա պետք է լիներ Հայաստանի իշխանությունների առաջնային քայլերից մեկը։ Բացառապես միայն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, որը շեշտել է համագործակցությունը զարգացնելու, անվտանգային խնդիրներին համատեղ լուծումներ տալու անհրաժեշտության մասին։ Ըստ էության, Հայաստանի շուրջ նոր զարգացումներ են ընթանում, որին անհաղորդ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Արսեն Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular