ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Իրանը հյուսիսային սահմաններում իր զորավարժություններով Բաքվին ուղարկել է «թալիշական ազդանշան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ  հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ներսում թալիշների խնդիրը վերջերս սրվել է, և դա, մասնավորապես, հանգեցրել է նրան, որ անգամ չափավոր դիրքորոշում ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություն է հայտնել, ապա Իրանի կողմից այս օրերին զորավարժությունների համար գոտի ընտրելը որոշակիորեն պատահական չէ, և որը հստակ պարունակում է միանգամից մի քանի ազդակ Բաքվի ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի առաջատար իրանագետներից մեկը հանդիսացող  Վարդան Ոսկանյանը: «Ադրբեջանի սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին շատ ուշագրավ է: Դատելով իրանական աղբյուրների տարածած նյութերից այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ գրեթե ամբողջ սահմանը: Հստակ է, որ դա ազդանշան է Ադրբեջանին: Ի դեպ, վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո այդ ազդանշանը պերճախոս ներկայացրել է իրանցի հոգևորականներից մեկը ասելով. «Առյուծի պոչի հետ պետք չէ խաղալ»:

Հարկ է նշել, որ վերջին օրերին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները լարվածություն են ապրում նաև կապված Հայաստանի Սյունիքի մարզի Մ -2 միջպետական ​​ավտոճանապարհին (Իրան - Հայաստան) ադրբեջանցի ոստիկանների գործողությունների հետ: Բանը հասել է նրան, որ հայկական Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհին, որի որոշ հատվածներ ղարաբաղյան պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ են անցել,  «ճանապարհային տուրքի» չվճարման պատճառաբանությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է երկու իրանցի ծանր բեռնատարների վարորդների: Միևնույն ժամանակ, Կասպից հանրապետության որոշ մեկնաբաններ տեղական փորձագետներին խորհուրդ են տվել Թեհրանին «չմոռանալ» Իրանի հյուսիսարևմտյան նահանգների միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիների մասին, որոնց Բաքվի «տաք գլուխները» անվանում են «Հարավային Ադրբեջան»: Նշենք, որ թալիշները Հարավային Կովկասի իրանական ծագման ժողովուրդ են, որոնք  պատմականորեն բնակվում են Թալիշի լեռնային և նախալեռնային շրջաններում Կասպից ծովի հարավարևմտյան ափին հարակից տարածքում: Նրանց լեզուն՝ թալիշերենը պատկանում է իրանական լեզվախմբին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular