ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարանցումային շանտաժ. Ադրբեջանը բլոկպոստ է տեղադրել Հայաստան-Իրան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը անցակետ են ստեղծել Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհին: Նրանք վարորդներից գումար են պահանջում ճանապարհորդության համար: Երևանում խոստովանել են, որ «մոռացել» են քննարկել այս հատվածում տարանցման պայմանները: Այդ հարցով մանրամասներ է ներկայացրել PolitExpert- ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:

Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կիլոմետրանոց հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով, եթե հիմք ընդունենք ԽՍՀՄ վարչական բաժանման քարտեզները: Մինչև վերջերս այնտեղով ճանապարհորդությունն անվճար էր, բայց այժմ Ադրբեջանի ներկայացուցիչները կանգնեցնում են Իրանից անցնող տրանսպորտային միջոցները, ստուգում փաստաթղթերը և գանձում մաքսատուրք՝ մոտ 100 դոլար, միակողմանի ճանապարհորդության համար: Իրանական ծանր բեռնատարների համար մայրուղով երթևեկության իրականումը դադարեցվել է, և ահռելի խցանումներ են առաջացել: Որոշ մեքենաներ փորձում են անցակետը շրջանցել այլընտրանքային նեղ ճանապարհներով: Վարորդներն արդեն սպառնում են ամբողջությամբ փակել ճանապարհը: Բացի դա ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցիների նրանց մեղադրելով Ստեփանակերտ ցեմենտ  տեղափոխելու համար Լաչինի միջանցքով, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, իբր թե նրանք խախտել են իրենց «ինքնիշխան տարածքը»: Փաստացի ներկայումս Բաքուն վերահսկում է Իրանից Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ողջ գործընթացը:

Թեհրանում ուշադիր հետևում են իրավիճակին, բայց այդե ամենի մասին բարձրաձայնում են շատ զգուշավոր ակնարկելով, որ սպասում են արձագանքի Երևանի կողմից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տվել այդ հարցի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանում: Նրա խոսքով  2020 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, Երևանը որոշել է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշել մինչև նախկին խորհրդային հանրապետության վարչական սահմանները: Եվ դա այն դեպքում, որ չնայած հայտարարությունը պարունակում է կետ, ըստ որի ռազմական գործողությունների դադարեցումից հետո կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում: Փաշինյանն իր որոշումը բացատրել է հակամարտության նոր սրացումից խուսափելու ցանկությամբ, քանի որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտումը միանշանակ կհամարվեր ՀԱՊԿ պատասխանատվության գոտու նկատմամբ ոտնձգություն:

Վարչապետի խոսքով դեկտեմբերյան օրերին նախատեսվում էր ստորագրել նոր եռակողմ հայտարարություն, որը կկարգավորեր Հայաստան-Իրան ճանապարհի հատվածի օգտագործումը, որն իրականում անցնում է Ադրբեջանի տարածքով: Սակայն նոր հայտարարություն չի ստորագրվել: Կողմերը սահմանափակվել են բանավոր համաձայնությամբ, որ հայկական կողմը կարող է ազատորեն իրականացնել փոխադրումներ այդ ճանապարհով մինչև այլընտրանքային երթուղու կառուցումը: Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավորվել են երաշխավորել ճանապարհորդության անվտանգությունը, բայց Հայաստանի կառավարությունը մոռացել է բանավոր համաձայնությանը ավելացնել Իրանից մեքենաների անարգել անցման երաշխիքները: Փաշինյանը հենց այդպես էլ ասել է. «Ես մոռացել եմ»:

Վարչապետի խոսքով  եթե նախկինում Բաքուն աչք էր փակում այդ մոռացկոտության վրա, ապա այժմ դժգոհ է այն փաստից, որ Երևանը հրաժարվում է «միջանցք» տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավարության հետ կապելու համար:

Այստեղ պարզաբանենք, որ Երևանը կողմ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն Բաքուն պահանջում է հենց «միջանցք», այսինքն  Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ուղիների ինքնիշխան օգտագործման իրավունք: Մյուս կողմից, Երևանն առաջարկում է այդ հաղորդակցություններն օգտագործել ԱՊՀ երկրներում ընդունված կանոնների համաձայն, այն է իրավունք վերապահել Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմաններին անցակետեր և մաքսակետեր հիմնել: Դա դժգոհություն է առաջացրել Բաքվում, որն էլ անմիջապես հիշել է հայկական կողմի մոռացկոտությունը իրան-Հայաստան մայրուղու հարցում:

Ներկայումս  Ադրբեջանն իրականում ասում է, որ այո, ոչ ոք չի սպառնում Հայաստանի տրանսպորտային միջոցների տարանցման անվտանգությանը ճանապարհի այդ հատվածում, բայց տարանցիկ բեռնափոոխադրումների դեպքում պետք է իրականացվեն մաքսային վճարումներ: 

Լսելով Փաշինյանի բացատրություններն այն մասին, թե ինչպես են իշխանությունները բանավոր պայմանավորվածություններում մոռացել նշել Իրանից երթևեկի հոսքի մասին, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետին տհաճ հարց է տվել. «Եթե ձեր կառավարությունը ուղեղ չունի, ինչո՞ւ եք բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերում»: Պատասխան չի հնչել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular