ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի առաջարկները․ ի՞նչ է թաքնված այս ակտիվության տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նյու Յորքում այս օրերին ընթանում է Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը, որի կուլիսներում ակտիվորեն քննարկում են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Մինչ Հայաստանի արտգործնախարարը հաջողացնում է խղճուկ հանդիպումներ ունենալ Լիտվայի, Սլովենիայի, Ավստրիայի և Լեհաստանի իր պաշտոնակիցների հետ, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն լուրջ հանդիպումներ են ունեցել, ներկայացրել իրենց դիրքորոշումները արցախյան հարցում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում։ Դրանից հետո Պետդեպի կայքում տարօրինակ մի զրույցի սղագրություն հայտնվեց, որտեղ ամերիկյան երկու, անունները չբացահայտված պաշտոնյաներ ուշագրավ ակնարկներ էին անում։

«Պետքարտուղարը հստակ հասկացնել է տվել Թուրքիային, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտակար լինել», - ասվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Նշվել է նաև, թե ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում, սակայն, թե ինչ առաջարկի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ականազերծման մի քանի քարտեզների, ինչպես նաև հայ գերիների փոխանակումներին։

«Այժմ հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր է Միացյալ Նահանգների, Մինսկի խմբի մյուս երկրների ու Թուրքիայի աջակցությամբ ավելին անել` նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը ինչպես սահմանին, այնպես էլ ձերբակալվածների, ականների հարցում, ինչը թույլ կտա շարունակել խաղաղության և հաշտեցման ճանապարհը»,- ասել է պետքարտուղարության պաշտոնյան։

Ամերիկյան առաջարկի որևէ մանրամասն դեռ հայտնի չէ, սակայն այս ակտիվությունն ու գաղտնապահությունը կարող են լուրջ մտահոգություններ առաջացնել։ 

Սարգիս Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular