ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները փորձում են իրավիճակի մեղքը բարդել բոլորի վրա և խուսափել սեփական պատասխանատվությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս՝ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ դա Ադրբեջանի և Իրանի խնդիրն է, քանի որ ադրբեջանցիներն իրանական բեռնատարներն են կանգնեցնում։ Երկու օր առաջ էլ ճանապարհին հայ ուղևորներ անհետացան։ Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները Տիգրան Աբրահամյանը պատասխանել է․ «Հայաստանի իշխանություններն, իրենց սովորության համաձայն, փորձում էին իրավիճակի պատասխանատվությունն ու մեղքը բարդել բոլոր կողմերի վրա՝ չստանձնելով պատասխանատվություն սեփական արարքների և վարած քաղաքականության վտանգավոր հետևանքների համար։ Փաստացի, Ադրբեջանը գործում է ըստ իր այն հայտարարության, որ այդ տարածքներն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ են։ Ավելին, Ադրբեջանը հայտարարում է, թե իբր ողջ Սյունիքի մարզն իր «պատմական հայրենիքն» է և վաղ թե ուշ վերահսկողություն է սահմանելու ողջ Սյունիքի նկատմամբ։ Ըստ այդմ՝ նրա քաղաքականությունն այս և հետագա տասնամյակներին պետք է գիտակցել և գործել ըստ այդ տրամաբանության։ Փաստացի, Հայաստանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր ուղղությունների նկատմամբ լիարժեք վերահսկողություն չունի, ինչը ոչ միայն վտանգավոր ու վճարովի է դարձնում այլ երկրների, մասնավորապես, իրանական բեռնափոխադրումներն ու շարժերը, այլ լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ՀՀ քաղաքացիների համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը պատգամավորը պատասխանել է․ «Մի քանի հարթության մեջ են անելիքները։ Առաջինը բանակցային գործընթացն է, Հայաստանի իշխանությունները պետք է փոփոխության ենթարկեն իրենց քաղաքականությունը, վերաձևակերպեն դիրքորոշումը։ Այն դիրքորոշումը, որն արտահայտվում է դիվանագիտական մակարդակում, ենթադրում է այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության լեգիտիմություն։ Այսինքն՝ ինքնին մենք արդեն այդտեղ խնդիր ունենք։ Ռազմական տեսանկյունից անհրաժեշտություն կա հատկապես սահմանի այդ հատվածում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչը հնարավորություն կտա եղած բանավոր կամ հուշագրային պայմանավորվածությունները ստեղծված իրավիճակում գոնե իրագործել։ Այս պայմաններում իշխանությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում, իրավիճակից եզրահանգումներ չի անում, և ըստ այդմ՝ ճանապարհի այդ հատվածները մեր քաղաքացիների համար շարունակում են մնալ վտանգավոր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular