Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները փորձում են իրավիճակի մեղքը բարդել բոլորի վրա և խուսափել սեփական պատասխանատվությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս՝ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ դա Ադրբեջանի և Իրանի խնդիրն է, քանի որ ադրբեջանցիներն իրանական բեռնատարներն են կանգնեցնում։ Երկու օր առաջ էլ ճանապարհին հայ ուղևորներ անհետացան։ Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները Տիգրան Աբրահամյանը պատասխանել է․ «Հայաստանի իշխանություններն, իրենց սովորության համաձայն, փորձում էին իրավիճակի պատասխանատվությունն ու մեղքը բարդել բոլոր կողմերի վրա՝ չստանձնելով պատասխանատվություն սեփական արարքների և վարած քաղաքականության վտանգավոր հետևանքների համար։ Փաստացի, Ադրբեջանը գործում է ըստ իր այն հայտարարության, որ այդ տարածքներն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ են։ Ավելին, Ադրբեջանը հայտարարում է, թե իբր ողջ Սյունիքի մարզն իր «պատմական հայրենիքն» է և վաղ թե ուշ վերահսկողություն է սահմանելու ողջ Սյունիքի նկատմամբ։ Ըստ այդմ՝ նրա քաղաքականությունն այս և հետագա տասնամյակներին պետք է գիտակցել և գործել ըստ այդ տրամաբանության։ Փաստացի, Հայաստանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր ուղղությունների նկատմամբ լիարժեք վերահսկողություն չունի, ինչը ոչ միայն վտանգավոր ու վճարովի է դարձնում այլ երկրների, մասնավորապես, իրանական բեռնափոխադրումներն ու շարժերը, այլ լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ՀՀ քաղաքացիների համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը պատգամավորը պատասխանել է․ «Մի քանի հարթության մեջ են անելիքները։ Առաջինը բանակցային գործընթացն է, Հայաստանի իշխանությունները պետք է փոփոխության ենթարկեն իրենց քաղաքականությունը, վերաձևակերպեն դիրքորոշումը։ Այն դիրքորոշումը, որն արտահայտվում է դիվանագիտական մակարդակում, ենթադրում է այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության լեգիտիմություն։ Այսինքն՝ ինքնին մենք արդեն այդտեղ խնդիր ունենք։ Ռազմական տեսանկյունից անհրաժեշտություն կա հատկապես սահմանի այդ հատվածում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչը հնարավորություն կտա եղած բանավոր կամ հուշագրային պայմանավորվածությունները ստեղծված իրավիճակում գոնե իրագործել։ Այս պայմաններում իշխանությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում, իրավիճակից եզրահանգումներ չի անում, և ըստ այդմ՝ ճանապարհի այդ հատվածները մեր քաղաքացիների համար շարունակում են մնալ վտանգավոր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Երեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Ամենադիտված