ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության սադրանքը չհաջողվեց․ Ղազինյանին կառաջադրեն չորրորդ անգամ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չորրորդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Հանձնաժողովի իշխանական անդամները տարբեր պատճառաբանություններով արդեն երեք անգամ դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Վստահաբար, դեմ կքվեարկեն նաև չորրորդ, հետո հինգերորդ և անհամար անգամներ։ Գործող իշխանությունները նյարդերի այս պայքարում պարտվում են՝ հայտնվելով իրենց իսկ լարած քաղաքական թակարդում։ Ընդդիմադիր ուժը, կրկին աջակցելով Ղազինյանի թեկնածությանը, սկզբունքայնություն է դրսևորում, իշխանականներին ներքաշում նուրբ խաղի մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները թույլ են։ Ի սկզբանե խնդիր էր դրված ամեն գնով խափանել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, ընտրել ցանկացածին, բացի նրանից։ Այժմ արդեն իշխանությունն ապացուցում է իր քաղաքական, մարդկային վախերը հենց Ղազինյանից։ Իսկ այն, որ փաշինյանականները չեն թաքցնում իրենց վախերը, այլևս ակնհայտ է։

Ընդդիմադիր պատգամավորն էլ, ասես, դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական քաղաքական ախոյաններից մեկը։ Ըստ էության, չգիտակցելով իրենց արածի ողջ անհեթեթությունը, իշխանականները ինքնաբերաբար բարձրացնում են Արթուր Ղազինյանի դերն ու կշիռը։ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնվել է պաշտպանվողի դերում, իսկ նման գործելաոճը միայն պարտության կարող է տանել։ Ի դեպ, Արթուր Ղազինյանին չընտրելով, «Քաղաքացիական պայմանագիրը» մեկ այլ սխալ հաշվարկ էլ էր արել։ Փորձում են այսկերպ ցույց տալ, թե ընդդիմության պատճառով է ձախողվում հանձնաժողովի աշխատանքը, մասնավորապես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու գործում։ Հանրության ուղեղը լվացել են, բայց ոչ այնքան, որ ընդդիմությունը չկարողանա բացատրել, թե ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ցանկացած պահի կարող է անցնել իր բնականոն աշխատանքին, օրենքը որևէ սահմանափակում չի դրել այդ հարցում։

Կարեն Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular