ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ՀԱՊԿ-ում մոռացել է հայկական շահերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այս օրերին ընթանում է ՀԱՊԿ ղեկավարների նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, բոցաշունչ մի ելույթ ունեցել, նախանշել կառույցի անելիքները, արդիականացման անհրաժեշտությունը։ Եվ ոչ մի բառ Արցախի, հայ ռազմագերիների, ընդամենը 10 ամիս առաջ տանուլ տված պատերազմի, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին։

Այս օրերին հայ հանրությանն ամենահուզող թեման՝ Որոտանի ճանապարհին ադրբեջանցիների լպիրշ պահվածքն է։ Հայաստանի վարչապետի պաշտոնին հայտնված անձը նույնիսկ այդ մասին հարկ չի համարել դիրքորոշում արտահայտել Դուշանբեում։ Միգուցե՞ մոռացել է, կարող են հարցնել Փաշինյանի վաստակավոր զոմբիները։ Բնավ, ոչ․․․ Պարզապես Հայաստանի վարչապետը մի կողմ է դրել Հայաստանի շահերը, սպասարկում է այլ երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի, ցանկացած ուրիշ մեկի շահերը՝ այդկերպ փորձելով պահպանել իր խախուտ իշխանությունը։ Հայաստանի ինքնիշխան շահը վաղուց այլևս տեղ չունի գործող իշխանության սրտի խորխորատներում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացավ կրկին օգտագործել նախկինների դեմ տարիներով իրականացված հակաքարոզը, հատկապես գյուղական շրջանների բնակիչներին համոզել, թե Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի վերադարձի դեպքում իրենց կյանքն ավելի լավը չի լինի, և 54 տոկոս քվե ապահովեց իր համար։ Այժմ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պահպանել իր իշխանությունը։ Այդ նպատակի համար էլ նա պատրաստ է սպասարկել ցանկացածին։ Պատերազմի ողջ ընթացքում հանրությունն արդարացիորեն հարց էր բարձրացնում՝ որտեղ է ՀԱՊԿ-ն։ Այսօր այլևս այդ հարցը չի բարձրանա, անգամ այն պարագայում, երբ Հայաստանն է նախագահում այդ կառույցում։ Ավելի անատամ հայտարարությւոններ, ոչ մի խոսք Հայաստանի և Արցախի բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ոտնձգությունների մասին։ Եվ մեղավորն ու պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը՝ յուր բոլոր ընտրողների հետ։

Խաչատուր Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular