ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության հերթական անհեթեթությունը․ կրճատում են Ամանորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունն այսօր կայանալիք նիստում քննարկելու է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխության հերթական նախագիծը, որի հեղինակը իր անհեթեթություններով բոլորին գերազանցած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է։ Նախարարությունն առաջարկում է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը` ոչ աշխատանքային թողնելով միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը առաջարկվում է դարձնել աշխատանքային օրեր, իսկ հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը, թողնել ոչ աշխատանքային։ Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ հիմնավորում է գրել, իբր նման քայլը թույլ կտա համախառն ներքին արդյունքի ծավալն ավելացնել 88․6 մլրդ դրամով։ Որևէ փաստագրված հիմք այս առաջարկը, բնականաբար չունի, ինչպես և գործող իշխանության բազմաթիվ նախաձեռնությունների դեպքում է։ Բարդ է իհարկե պատկերացնել, որ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արագացված տեմպերով Ամանորը նշող պետական ծառայողը կգա աշխատանքի հունվարի 2-ին և լիարժեք կաշխատի։ Հատկապես խումհարից հետո, հընթացս էլ մտածելով, թե երեկոյան որտեղ է շարունակելու տոնը նշելը։

Մեծ հավանականությամբ, Ամանորին աշխատանքի եկողները լավագույն դեպքում իրար կշնորհավորեն, մի քանի ժամ կմնան կաբինետներում, և արանքը կճղեն՝ որևէ կերպ չնպաստելով ՀՆԱ-ի ավելացմանը։ Այն, որ էկոնոմիկայի նախարարը գերատեսչությունը ղեկավարում է Menu.am-ի տրամաբանությամբ, որևէ ողջամիտ մարդու մոտ կասկած չի հարուցում։ Միգուցե առաքման ծառայությունում արդարացված է աշխատանքը սկսել հենց հունվարի 2-ին, շատերը, տանը ոչինչ չեն պատրաստի, և սնունդ ու խմիչք կպատվիրեն։ Առաքման ծառայությունն էլ հենց դրա համար է, որ իրագործի պատվերը։ Բայց պետական հաստատությունները առաքման ծառայություն չեն, մարդիկ ունեն Ամանորը տոնելու իրավունք, ձևավոված ավանդույթներ։ Որևէ մեկը չի ասում, թե տոները պետք է նշել մի քանի շաբաթ, բայց առնվազն մի քանի օրը չի խանգարի, այլ ընդհակառակը կօգնի հետագայում ավելի արդյունավետ աշխատելու, երկրի ՀՆԱ-ն էլ ավելացնելու հարցում։

Տիգրան Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular