ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոտանի ճանապարհը՝ Հայաստանի կյանքի արահետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանցի ոստիկաններն արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են կանգնեցնել Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաները, ստուգել փաստաթղթերն ու, ըստ իրանցի վարորդների, գումար են պահանջում։ Հայաստանի իշխանություններն էլ «բերանները ջուր առած» որևէ քայլ չեն ձեռնարկում ադրբեջանցիների լկտիությունը կանխելու ուղղությամբ։ Միակ պաշտոնյան, որը արձանագրում է առկա խնդիրները, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։ Վերջինս այսօր աշխատանքային խումբ է ուղարկել Սյունիքի մարզ։ Խումբը կիրականացնի մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։

Հայաստանով անցնող ճանապարհի համար ավելի շատ մտահոգ են Իրանի իշխանությունները, որոնք բարձր մակարդակի բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ։ Փորձագետներն էլ ահազանգում են՝ Գորիս-Կապան միջպետական Մ2 ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածներում ստեղծված իրավիճակը լոգիստիկ լրջագույն խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար։ Այս փաստը, կարծես, դուրս է մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության ուշադրությունից։ Տպավորություն է, թե ՀՀ իշխանությունները միայն որոշակի հարցերում արձագանքելու իրավասություններ ունեն, իսկ կարևորագույն խնդիրներին արձագանքելը նրանց արգելված է։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, օրինակ, Սլովակիայի իր գործընկերոջ՝ Իվան Կորչոկի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, քանի որ հակամարտության անկյունաքարային հիմնահարցերը լուծված չեն։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող համարվել կարգավորված», - ասել է Միրզոյանը։

Որոտանի ճանապարհի մասին տառ անգամ ՀՀ ԱԳ Նախարարի բերանից դուրս չի եկել։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը շարունակում է կտոր-կտոր պոկել ՀՀ ինքնիշխան տարածքը։

Արմեն Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular