ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիրների հետապնդումները շարունակվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիր ակտիվիստներին։ Հայաստանի գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններով շուրջ 80 քրեական գործ կա, այս պահին մեղադրանք է առաջադրվել 87 քաղաքացու։ 24 քաղաքացիների վերաբերյալ 16 քրեական գործեր արդեն իսկ ուղարկվել են դատարաններ։ Հատկանշական է, որ 24 մեղադրյալներից 10-ը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ», 9-ն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքների պատգամավորի թեկնածուները կամ աջակիցներն են։ Մեղադրյալներ կան նաև «Բարգավաճ Հայաստանից» և այլ ուժերից, և ոչ մեկը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թեև ընտրություններից առաջ և քվեարկության օրը բազմաթիվ ահազանգեր են եղել իշխանականների կողմից իրականացվող ապօրինությունների մասին։

Ակնհայտ է, որ ընտրությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերն օգտագործվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչների հետապնդումների համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կատարելագործել է նախկինում առկա բոլոր արատավոր բարքերը, իսկ իրավական հնարավորությունները օգտագործում է բացառապես քաղաքական նպատակներով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն անընդհատ ներկայացնում են ապօրինությունների փաստերը, աղաղակում իրավապահների անիրավությունների մասին, սակայն միջազգային իրավապաշտպան կառույցներն ու նրանց տեղական արբանյակները լուռ են։ Թերևս, նրանց էլ է ձեռք տալիս ստեղծված իրավիճակը։ Իսկ արդյունքում տուժում է պետությունը, ժողովրդավարությունն ու Հայաստանի զարգացման հեռանկարը։

Արսեն Սանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular