ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ Պաշտպանության հանձնաժողովը չի կարողանում սկսել աշխատանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հաձնաժողովը համառորեն չի կարողանում սկսել իր աշխատանքը, և, ըստ ամենայնի, դեռ երկար չի կարողանա անցնել բնականոն աշխատանքի։ Հանձնաժողովը երեկ երրորդ անգամ չի ընտրել Արթուր Ղազինյանին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է ընդդիմությանը։

Իշխանականները, ըստ էության, մտադիր են մինչև վերջ շարունակել իրենց պահվածքն ու չընտրել Ղազինյանին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս անդամները չեն էլ թաքցնում, որ խնդիրը Արթուր Ղազինյանի ընդդիմադիր կեցվածքն է, սոցցանցերում և հանրային այլ հարթակներում Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատությունները։ Փաշինյանին բազմիցս և խստորեն քննադատել են նաև հանձնաժողովի մյուս ընդդիմադիր անդամները ևս՝ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանը։ Եվ չկա որևէ երաշխիք, որ Ղազինյանի փոխարեն նրանցից որևէ մեկի թեկնածությունը ներկայացնելիս՝ իշխանության պահվածքը կարող է փոխվել։ Ընդդիմությունն էլ, աչքի ընկնելով սկզբունքայնությամբ, նյարդերի այս պայքարում չի զիջում իշխանությանը, կրկին առաջադրում է Ղազինյանի թեկնածությունը։ Արդյունքում տուժում է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը, որ ի պաշտոնե պիտի իրականացնի հենց այս հանձնաժողովը։ Միգուցե, հենց դա էլ Փաշինյանի կողմնակիցների բուն նպատակն է։

Դավիթ Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular