ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում փորձում են հետին թվով լեգիտիմացնել պատգամավորների ձերբակալությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստել է Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծ, որը, փորձագետների կարծիքով, ուղղված է ընդդիմադիր խորհրդարանական երեք պատգամավորների ձերբակալությունների հետադարձ օրինականությանը: Հատկանշական է, որ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ անհրաժեշտություն չկա խորհրդարանին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ ճաղերի հետևում հայտնված «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորների, երբ նրանք դեռ պատգամավորության թեկնածուներ էին, կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու թույլտվություն ստանալու համար: Այժմ իշխանությունները գիտակցել են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք կարգավորելու են պատգամավորության թեկնածուների ձերբակալությունները մինչև մանդատներ ստանալը: Ըստ առաջարկվող օրինագծի Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա ԿԸՀ -ի համաձայնությամբ ձերբակալվելու դեպքում, հետագայում թեկնածուների պատգամավորական մանդատ ստանալուց հետո, նրանց անձեռնմխելիությունը կորցված է համարվելու:

Նման կերպ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորների՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, նույն մարզի Սիսիան քաղաքի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի և հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալության իրավական խոցելիությունը ըստ էության հաղթահարված կլինի: Այդ հանգամանքն արդեն մատնանշել են նրանց փաստաբանները, ովքեր հայտարարել են, որ գլխավոր դատախազությունը «խոստովանել է ձերբակալությունների անօրինականության մասին»: Փորձագետները, սակայն, տարակուսած են, թե ի՞նչն է խանգարել այդ կառույցին, ընդդիմադիրների կողմից մանդատներ ստանալուց հետո, գալ խորհրդարան ձերբակալությունները երկարաձգելու միջնորդություններով: Հաշվի առնելով խորհրդարանում ի օգուտ իշխանությունների ուժերի դասավորությունը համաձայնություն ձեռք բերելը հեշտ կլիներ, և Գլխավոր դատախազությունը և իշխանություններն չէին հայտնվի նման անհարմար իրավիճակում:

Օրինագիծն այժմ անցել է կառավարության համապատասխան կայքում հանրային քննարկումների փուլը, որին մասնակցել է ընդամենը 300 մարդ: Հավանականության մեծ աստիճանով կարելի է պնդել, որ այն կընդունվի խորհրդարանի կողմից  հետադարձ լեգիտիմություն տալով ընդդիմադիր պատգամավորների ձերբակալություններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular